Արմատական տրամադրություններով անհայտ անձինք ջարդել են Ուկրաինայի նախագահի թեկնածու Միխայիլ Դոբկինի ավտոմեքենան և վնասվածքներ հասցրել նրա օգնականին: Այս մասին ասել է Դոբկինը «Ազատության խոսք» հեռուստածրագրի հեռախոսային միացման ժամանակ՝ գրում է Ria Novosti-ն:
«Ես գրեթե հասել էր ձեր ստուդիա: Իմ մեքենան արգելափակեցին, կտրեցին անվադողերը, ջարդեցին ավտոմեքենան: Երբ մենք սկսեցինք պարզաբանել, թե ով է դա անում, զրույցը չստացվեց: Իմ մի քանի օգնականներ վնասվածքներ են ստացել, սակայն կարծում եմ՝ հաջորդ անգամ անպայման կգամ ձեզ մոտ»,- ասել է Դոբկինը:
ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ հարձակման ժամանակ նախագահի թեկնածուի վրա կանաչ ներկ և ալյուր են լցրել:











































