Disney-ն առաջարկել է դերասանների և դերասանուհիների, ովքեր կարող են պայքարել «Օսկար» կինոմրցանակի համար: Այս մասին հայտնում է Collider պորտալը:
Ավելի վաղ ստուդիան «Օսկար»-ի ղեկավարությանը տրամադրել էր ֆիլմերի ցանկ, որոնք կարող են մրցել տարբեր կատեգորիաներում, բայց թեկնածու արտիստների ցուցակը հրապարակվել է միայն հիմա: Այսպիսով, Disney-ում որոշել են, որ «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում կարող են մրցել այնպիսի դերասաններ, ինչպիսիք են՝ Ռոբերտ Դաունի կրտսերը, Քրիս Էվանսը, Մարկ Ռուֆալոն, Քրիս Հեմսվորթը, Ջերեմի Ռեները, Ջոշ Բրոլինը, Փոլ Ռադը և Դոն Չիդլը։
Երկրորդ պլանի լավագույն դերասանուհիներից Disney ստուդիան առանձնացրել է Սքարլեթ Յոհանսոնին, Գվինեթ Փելթրոուին, Զոի Սալդանուին, Քարեն Գիլանին և Բրի Լարսոնին։