Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Այս հողը պետք է հարգել. ՀՀ նախագահ Տավուշում կոչ է արել վերստին հայտնաբերել հայրենիքը

Աշխատանքային այցով Տավուշի մարզում գտնվող Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է մարզի արտադրական ձեռնարկություններ։

https://www.president.am/files/pics/2019/11/08/43229_b.jpg

Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Նավուր համայնքում նախագահ Սարգսյանն այցելել է «Շամշադին էկո միթ» գյուղատնտեսական արտադրական կոոպերատիվ։ Այստեղ արտադրվում է բարձրորակ մսամթերք, որն առաջիկայում իրացվելու է տեղական շուկայում։ Այն բացվել է Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի նախաձեռնությամբ, Եվրոպական միության աջակցությամբ վերջերս համալրվել է նոր արդիական սարքավորումներով, ինչը հնարավորություն է տվել բարձրացնել արտադրության որակը։ «Այս շրջանը շատ հայտնի է հոյակապ որակի խոզի մսով: Այստեղ խոզի միսը սկսել են արտադրել հին սովորույթի համաձայն, որ եղել է այս գյուղերում: Այսինքն, այդ սովորույթը չեն բերել Իսպանիայից, Իտալիայից, իրենց սեփական տեխնոլոգիան է»,-լրագրողների հետ զրույցում ասել է նախագահը: Նա ողջունելի է համարել, որ Ռուսաստանից վերադարձած նավուրեցին հոգևոր հոր աջակցությամբ արտադրություն է կազմակերպել հայրենի գյուղում: «Արտադրության համար նախ և առաջ ցանկություն է պետք, կազմակերպման շնորհք: Արդյունքում՝ 75 մարդ, մեծ մասամբ կանայք, աշխատանք ունեն և իրենց ապրուստն արժանապատվորեն են վաստակում, աշխատում են և պահում իրենց ընտանիքները,-նշել է նախագահը:- Ես կոչ եմ անում մեր բոլոր հայրենակիցներին, որոնք ապրում են Հայաստանից դուրս՝ Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ամերիկայում՝ վերադարձեք ձեր տուն: Ձեր տանը ձեզ սպասում են, տուն վերադառնալով և ձեր հաջողության մի փոքր մասը կիսելով ձեր համագյուղացիների, տանեցիների հետ, կարող եք մեծ փոփոխություն բերել, կարող եք բազմաթիվ աշխատանքներ անել: Մեր երկիրը, հողը հարուստ է, մեր մարդիկ հարուստ են, հարուստ են իրենց հոգով, աշխատասիրությամբ:

Մեր գյուղերում՝սահմանամերձ կամ ոչ սահմանամերձ, եթե լինեն անհրաժեշտ հիմնարար լուծումներ՝ լավ դպրոց, մանկապարտեզ, բժշկական օգնություն և աշխատանք, ոչ ոք չի ցանկանա ուրիշ տեղ տեղափոխվել: Իհարկե, շատ էական է, որ երեխաներից յուրաքանչյուրը կարողանան իրենց տանը գտնել բազմաթիվ մասնագիտություններ՝ բժիշկ, ատամնաբույժ, ֆուտբոլիստ կամ գործարար, բայց ամենակարևորը՝ կապված լինեն հողին, քանի որ այն կերակրում է ոչ միայն իրենց, այլ նաև ողջ ժողովրդին: Այս հողի նկատմամբ պետք է հարգանք ունենալ»:

Անդրադառնալով Տավուշի գյուղերով շրջայցին, նախագահ Սարգսյանը լրագրողներին մասնավորապես ասել է. «Շատ ուրախ եմ, որ Չինարիում 7 երեխա է ծնվել, բայց սպասում եմ այն օրվան, երբ 12-ը կծնվեն, հետո 27-ը, 37-ը: Որովհետև այդ մարդիկ այս գյուղից գնացողը, հեռացողը չեն: Ինչ-որ իմաստով մեր ազգի առանցքը ներկայացնող մարդիկ են, իրենց պապական հողն է: Այս հողից նույնիսկ մեկ սանտիմետր չեն հեռանալու, որքան էլ որ դժվարություններ լինեն: Ես դժվարություն չտեսա նրանց հայացքներում, ուրախությամբ ապրում են իրենց հողի վրա, վստահ են, որ ամեն ինչ լավ է լինելու: Հետևաբար մեր բոլորի պարտականությունն է ամեն բան անել, որ նրանք զգան, որ իրենց կողքին ենք: Եվ դա պետք է ոչ միայն խոսքով կամ գործերով լինի, այլև մեր ֆիզիկական ներկայությամբ:

Ես այսօր այստեղ եմ և շատ եմ ափսոսում, որ իմ շատ ընկերներ ու բարեկամներ Երևանում, շատ երևանցիներ ինձ հետ այսօր այստեղ չեն: Այս հիասքանչ բնությունն ամեն ինչ է՝ սկսած մաքուր օդից, լիաթոք շնչելու զգացումից, աջ ու ձախ գեղեցիկ տեսարաններ են: Յուրօրինակ է, աշխարհում չկան այսպիսի գեղեցիկ տեղեր, մարդիկ են հոյակապ, ստեղծագործ:

Հայաստանը նաև Գյումրին է, Լոռին, Տավուշը: Ուզում եմ կոչ անել մեր բոլոր ընկերներին, բարեկամներին՝ շաբաթ-կիրակի վերցրեք ձեր երեխաներին և հայտնաբերեք ձեր հայրենիքը: Ուղերձը նույնն է մեր բոլոր հայրենակիցներին, անկախ նրանից, թե որտեղ են ապրում՝ Գյումրիում, Վանաձորում, Լոս Անջելեսում, թե Փարիզում՝ եկե՛ք և ինքներդ հայտնաբերեք այս հիասքանչ աշխարհը, որ ձեր հայրենիքն է, եկե՛ք, հայտնաբերեք Չինարի գյուղը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում