Նոյեմբերի 7-ին Աշոցքի համայնքային ոստիկանները տեղեկություն են ստացել, որ Շիրակի մարզի Ղազանչի գյուղի վարչական տարածքից քանդել, ապամոնտաժել ու գողացել են խողովակներ:
ՀՀ ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ նույն օրը՝ ժամը 16:10-ին՝ «Քյալմասարի դաշտ» կոչվող տարածքից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկվել նույն գյուղի բնակիչներ 62-ամյա և 40-ամյա տղամարդիկ՝ վերջինիս վարած տրակտորով, որի կցորդիչին բարձած էր հինգ մետր երկարությամբ և 270 մմ տրամաչափով ցինկե 15 խողովակ:
Տարեց տղամարդը հայտնել է, թե խողովակներն օգտագործելու էր իր տան կոյուղու վերանորոգման համար:
Նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն: