Լուրեր
Անջրպետը՝ մերոնք-ձերոնք գնալով խորանում է․ դա վտանգավոր է․ Վիգեն Ստեփանյան
  • 22:15
  • 2019-11-08
  • Դիտումներ՝ *

Ժամանակ առ ժամանակ ականատես ենք լինում, թե ինչպես արվեստի և մշակույթի ոլորտում տարբեր աղմակալի պատմություններ են տեղի ունենում, տարբեր արվեստագետներ բողոքում են ոլորտի խնդիրներից, օրենքի անկատարությունից: Արդյո՞ք հնարավոր է միայն օրենսդրական կարգավորումներով լուծել այս խնդիրը և խուսափել այսպիսի պատմություններից ու իրավիճակը փոխել, թե՞ խնդիրներն ավելի խորքային բնույթ ունեն: Թեմայի շուրջ զրույցում բեմադրիչ, արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյանն ընդգծեց, որ կան ճշմարտություններ, որոնք օրենք չեն պահանջում, կան երևույթներ, որոնք չեն ենթարկվում թղթին, հրահանգին:

Անդրադառնալով շեքսպիրյան դիտարկմանը, որ սերն ու սովն են տիրում և կառավարում աշխարհը՝ Վ. Ստեփանյանն ընդգծեց, որ սերը երբեք չի փոխարինվում որևէ բառով, սերը մնում է սեր. «Եթե ազնիվ ես, ունես բարձր մարդկային որակներ, կարելի է այդ մասին խոսել, բայց եթե կիսակենդանական մակարդակի վրա ես ու սերն ու սովը դառնում են գրեթե նույն բանը, ինչո՞ւ պետք է խոսել դրա մասին, ինչո՞վ է դա հետաքրքիր հանրությանը»: Ո՞րն է լրատվամիջոցների դերը. գործում է «երկու ս-ի օրենք»-ը՝ գովազդ-շարժիչն են սեքսը և սկանդալը: Անդրադառնալով այս դիտարկմանը, բեմադրիչը նշեց. «Այդ ս-երը կարևոր գործոն են, բայց կա հանդիսատեսի որակ: Կա բարձրակարգ հանդիսատես, որին դրանք չեն հետաքրքրում: Պետք է բարձրանաս ընդհանուր պահանջարկ ասված դաշտից և պետք է արվեստի տեր դառնաս, հանդիսատեսին տանես առաջ, բարձրաճաշակ արվեստ մատուցես… Դա է մարդուն փոխում»:

«Պետությունը պետք է մշակի այն ճանապարհը, որը կզարգացնի արվեստի չափանիշները, ղեկավարել պետք չէ, պետք է ստեղծել պայմաններ, որպեսզի ստեղծվի բարձրարժեք արվեստ և ստանա մեծ հրապարակ դուրս գալու հնարավորություն»,- նշեց մեր զրուցակիցը:

«Անջրպետը՝ մերոնք-ձերոնք, գնալով խորանում է․ դա վտանգավոր է»,- ընդգծեց Վիգեն Ստեփանյանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *