ՀՀ ԿԳՄՍ նախարարության դիմաց նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող երիտասարդները մետրոյի ժետոն փոխանցեցին իրենց հետ հանդիպման եկած վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով փոխանցել նախարարին:
«Սա իր արած հայտարարությունները և ժետոնը, խնդրում եմ փոխանցեք», – ասաց ակցիայի մասնակիցներից մեկը՝ վարչապետին փոխանցելով երեկ ՀՅԴ մասին Արայիկ Հարությունյանի արած հայտարարությունների տպագիր տարբերակը: