Դատավոր Աննա Դանիբեկյանը մինչ այս իր վարույթում ունեցել է գործեր, երբ արձանագրելով, որ առկա են խոչընդոտելու հիմքեր, գրավ է կիրառել, ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը։
«Երբ մեր գործով համանման պայմաններում նշվում է, որ գրավը չի կարող կիրառվել, մենք այստեղ տեսնում ենք երկակի ստանդարտ և կանխակալ վերաբերմունք։ Բայց, ամեն դեպքում, առաջնորդվում ենք դատարանի որոշմամբ», – ասաց փաստաբանը։