Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Օրենքով «հայոց լեզու» առարկայի պարտադիր չլինելը կարող է օգտագործվել ինչպես լավ, այնպես էլ վատ նպատակներով․ Սմբատ Գոգյան

ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել և հայտնել, որ Հայաստանում վերջին տասնամյակների ընթացքում պատասխանատվություն ստանձնելը չի խրախուսվել.

«Մարդիկ ցանկանում են ունենալ ընտրելու հնարավորություն, սակայն հիմնականում խուսափում են ընտրել։ Ընտրությունը ենթադրում է նաև պատասխանատվություն, իսկ Հայաստանում վերջին տասնամյակների ընթացքում պատասխանատվություն ստանձնելը չի խրախուսվել։

Օրենքով «հայոց լեզու» առարկայի պարտադիր չլինելը կարող է օգտագործվել ինչպես լավ, այնպես էլ վատ նպատակներով՝ ինչպես ցանկացած փոփոխություն։ Օրինակ բժշկական համալսարանը և կենսաբանության ֆակուլտետը կարող են պահանջել ոչ թե «հայոց լեզու» այլ (օրինակ եմ բերում, չքննադատեք դիլետանտ ձևակերպման համար) «լատիներենում և հայերենում կենսաբանական տերմինների զուգադրական համեմատություն» ծրագիր, ինչը հետագայում կբերի բազմաթիվ տերմինների ճիշտ և համակարգային թարգմանության։ Դասընթացը մշակելու համար էլ 1-2 իմաստալից ատենախոսություն կգրվի համեմատական լեզվաբանությունից, մրոցին էլ կքչանա։

Այսօրվա դրությամբ ավելի կարևոր է կենտրոնանալ այս տիպի հարցերի շուրջ, թե ի՞նչ նոր հնարավորություններ կբացվեն ու ի՞նչ ենթաօրենսդրական կարգերով հնարավոր կլինի այդ ամենը ճիշտ հիմքի վրա դնել։

– – – – – – – – –
ՀԳ․ Հայերեն կարդալ ու գրել սովորել եմ դպրոցում։ ԵՊՀ-ում հայերենս գրեթե չի զարգացել, որովհետև անցնում էինք ուղղագրություն (մի անգամ էլ «Աշուն» վերնագրով շարադրություն), հայալեզու մասնագիտական գրականություն էլ գրեթե չկար, իսկ եղածն էլ ռուսականի անհաջող կոնսպեկտ էր։

Փոխարենը դպրոցում անգլերեն գրեթե չեմ սովորել, 1998թ-ին մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայի գնալուց բերանս ջուր առած 10 օր ֆռֆռացել եմ, լավ է գոնե գիդը ռուսերեն գիտեր։ Փոխարենը ԵՊՀ-ում անցած օտար լեզու առարկային ավելի շատ կսազեր «անգլերենը գիտական ֆիզիկայում»։ Դասի ժամանակ հիմնականում ֆիզիկայի վերաբերյալ գիտական տեքստեր էինք կարդում ու վերլուծում, չնայած մենք անգլերեն չգիտեինք, իսկ դասախոսը ֆիզիկա»:

https://www.facebook.com/gogyan/posts/10156720516058441

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում