Thursday, 28 03 2024
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև

Մոսկվայից նեղանալը մե՞ղք է․ «Ռուսաստանը Հայաստանի դաշնակիցը չէ, երբեք էլ չի եղել ու չի լինելու»

Երևանում նոյեմբերի 5-ին մեկնարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Խորհրդարանական վեհաժողովի 12-րդ նիստը, որի առիթով մեր երկրի և ընդհանրապես տարածաշրջանի անվտանգության խնդիրների շուրջ քննարկումները կրկին ակտիվացան հայկական մամուլում։ Վեհաժողովի խորհրդի փակ նիստից հետո լրագրողների հետ շփվել է Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) Պետդումայի՝ ԱՊՀ, Եվրասիական ինտեգրացիայի և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը՝ անելով բավական հետաքրքիր հայտարարություններ։ Լրագրողների բարձրացրած հիմնական հարցերից մեկը վերաբերել է հայ-ռուսական հարաբերությունների ամենացավոտ խնդիրներից մեկին՝ Ռուսաստանի և Ադրբեջանի ռազմատեխնիկական սերտ համագործակցությանը, այլ խոսքերով՝ Հայաստանի ֆորմալ դաշնակցի կողմից Հայաստանի հակառակորդ պետությանը հսկայական քանակությամբ սպառազինություն վաճառելուն։

Կալաշնիկովն ասել է, որ Ադրբեջանին զենքի մատակարարման հարց ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին չի քննարկվել, քանի որ այն վեհաժողովի կոմպետենտության շրջանակում չէ: Հետո «ի միջի այլոց» ավելացրել է, թե զենքի մատակարարման հարցով Ռուսաստանից նեղանալը «մեղք է»։

«Ի դեպ, Ռուսաստանը Հայաստանին այնպիսի սպառազինություն է մատակարարում, որը նախկինում երբեք չի մատակարարվել։ Այնպես որ, կարծում եմ, զենքի մատակարարման հարցում Ռուսաստանից նեղանալը մեղք է»,- ասել է Կալաշնիկովը՝ ավելացնելով, որ Ռուսաստանը զենք է վաճառում ոչ միայն Ադրբեջանին, այլև իր դաշնակիցներին ու գործընկերներին։

«Դաշնակիցների թվում է նաև Հայաստանը, որին [Ռուսաստանը] ավելի շատ է զենք վաճառում, ընդ որում՝ այնպիսի զինատեսակներ, որոնք այլ երկրների երբեք չի վաճառում»։

Անդրադառնալով Հայաստանի վարչապետի անհանգստությանը այս հարցի վերաբերյալ՝ ՌԴ Պետդումայի պատգամավորն ասել է, թե, իհարկե, դա նրան անհանգստացնում է։ Ինչպես և Ադրբեջանին անհանգստացնում է այն, որ Ռուսաստանը նորագույն զինատեսակներ է վաճառում Հայաստանին։

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Պրահայի «Ազատություն» ռադիոկայանի «Էխո Կավկազա» ծառայության քաղաքական մեկնաբան Վադիմ Դուբնովը։

– Պարոն Դուբնով, ի՞նչ եք կարծում, գուցե իսկապես անարդա՞ր է «նեղանալ» մեր դաշնակցից՝ մեր թշնամուն զենք մատակարարելու համար։

– Կարծում եմ՝ այս հարցը մի քանի շերտ ունի։ Առաջին հերթին կուզենայի անդրադառնալ այն հարցին, թե ով է ընդհանրապես Լեոնիդ Կալաշնիկովը։ Նա բավական պատահական մարդ է, որը եկել է Երևան։ Եվ ես նրան չէի համարի Ռուսաստանի կողմից պատասխանող, Ռուսաստանի դիրքորոշման արտահայտող։

Երկրորդը, որքանո՞վ է ներկայացուցչական նրա տեսակետը։ Այո, այն բավական ներկայացուցչական է՝ որպես քաղքենիական տեսակետ։ Այո, դա Լեոնիդ Կալաշնիկովի և երկրի բնակչության մի մասի, գուցե նաև քաղաքական իսթեբլիշմենթի մի մասի տեսակետն է, որն այդպես է մտածում, բայց առանցքային դեր չի խաղում Ռուսաստանի քաղաքական որոշումների կայացման գործընթացում։

Մյուս կողմից, այդ «նեղանալու» հանգամանքը միանգամայն բնական է և զգալիորեն օգնում է հասկանալ ռուս-հայկական հարաբերությունների բնույթը, որովհետև Հայաստանը, մի կողմից, ուզում է հարաբերություններ կառուցել Ռուսաստանի հետ՝ որպես անկախ պետություն և միջազգային հանրության նորմալ անդամ։ Իսկ նման հարաբերություններում «նեղանալը» տեղ չունի։ Այո, Ռուսաստանն իրավունք ունի զենք վաճառել նրան, ում ուզում է։ Սա մի դիրքորոշում է։ Իսկ միջազգային հանրության մյուս հարգարժան անդամի մեկ այլ դիրքորոշումը այդ իրավունքը հարգելն է։

Բայց մյուս կողմից, Երևանը, որը պնդում է հարաբերությունների այդ համակարգի վրա, պահանջում է եղբայրություն և ռազմավարական պարտավորություններ, որոնք սկիզբ են առնում ինչ-որ միֆերից, որոնց դեմ Երևանը դեմ է հանդես գալիս բավական հիմնավորված կերպով։

Ահա այս հակասության արդյունքը, ինձ թվում է, հենց այդ նեղանալն է, որը, իմ կարծիքով, այդ մեծ միֆի, կամ ինչպես հիմա է ընդունված ասել՝ «նարատիվի» մի մասն է։

– Եթե հիշենք վերջին 5-6 տարիների զարգացումներն ու քննարկումները վերոնշյալ հարցերի շուրջ՝ սա, անշուշտ, չափազանց զգայուն հարց է։ Մինչև 2016-ի Ապրիլյան պատերազմը ռուսական կողմը Ադրբեջանին զենք վաճառելն անվանում էր «բիզնես»։ Այն ժամանակ Հայաստանում չափազանց էմոցիոնալ էին արձագանքում այս խնդրին։ Անշուշտ, թե՛ այն ժամանակ և թե՛ հիմա նորմալ չեն համարում այն, որ Հայաստանի դաշնակիցը զենք է վաճառում նաև Հայաստանի թշնամիներին։ Մյուս կողմից, հայ հանրության մեջ ձևավորվել է որոշ իրատեսական, պրագմատիկ տեսակետ այն մասին, որ ուզենք թե չուզենք, այսպիսին է Ռուսաստանի քաղաքականությունը մեր տարածաշրջանում, պիտի հասկանանք սա, հետևություններ անենք և ըստ այդմ՝ մենք էլ մեր շահերը հետապնդենք՝ ինչպես Ռուսաստանն է իր շահերը պաշտպանում մեր տարածաշրջանում։ Այս հարցի շուրջ տրամադրությունները, ընկալումները թե՛ Հայաստանում և թե՛ Ռուսաստանում, Ձեր կարծիքով, որքանո՞վ են փոխվել։

– Ցավոք սրտի, ոչինչ էլ չի փոխվել։ Նորից մենք հայտարարություններում լսում ենք «դաշնակից» բառը, որը հասկանալի չէ՝ ինչ է նշանակում։ Ես չեմ հասկանում՝ ինչ է դա նշանակում ու չեմ հասկանում այն պահանջները, որոնք կցվում են այդ բառին։ Ռուսաստանը Հայաստանի դաշնակիցը չէ, երբեք էլ չի եղել ու չի լինելու։ Ռուսաստանը դաշնակից չի եղել ո՛չ 19-րդ դարում, ո՛չ 15 թվին և ո՛չ էլ հիմա է հանդիսանում դաշնակից։ Եվ բոլորն էլ դա շատ լավ հասկանում են։ Այդուհանդերձ, Ռուսաստանին ներկայացվում են երկիմաստ պահանջներ։ Հասկանալով, որ նա դաշնակից չէ, այնուամենայնիվ, շարունակում են դրան հավատալ կամ ձևացնում են, թե հավատում են, քանի որ համարվում է, թե չկա մեկ ուրիշը, որի վրա կարելի է հույս դնել։ Ինչը, ի դեպ, ևս միֆ է, ճիշտ չէ։ Եթե չհավատան դրան՝ պիտի փորձեն ինչ-որ պրագմատիկ բան կառուցել։ Բայց դա չի ստացվում, քանի որ քաղաքական ոչ մի ֆիգուր, այդ թվում, ցավոք սրտի, այսօր իշխանության ղեկին գտնվողները չեն վճռում նախաձեռնել այդ պրագմատիկայի կառուցմանը։

Կարծում եմ՝ քանի դեռ այս հակասությունը չի լուծվել հայ հասարակության ներսում և քաղաքական վերնախավում, այս վիճակը, որքան էլ ցավալի հնչի, շարունակվելու է՝ նմանվելով արատավոր շրջանի, քանի որ հավաքական գիտակցության մեջ փորձում են իրար հետ համատեղել երկու՝ բացարձակապես անհամատեղելի դիրքորոշում՝ դաշնակից Ռուսաստան և Ռուսաստան, որը երբեք չի եղել դաշնակից ու չի լինելու։

– Այդ դեպքում ո՞ւմ դաշնակիցն է Ռուսաստանը մեր տարածաշրջանում, եթե ոչ Հայաստանի։ Թուրքիայի հետ հարաբերությունները, օրինակ, ինչպես փորձն է ցույց տալիս, շատ փոփոխական են այսօր Մոսկվան ու Անկարան մարտավարական սերտ դաշինք են ձևավորել, բայց թերևս Ռուսաստանում էլ շատ լավ հասկանում են, որ թուրքերին չի կարելի վստահել, քանի որ հարմար պահին Թուրքիան կարող է կրկին «թիկունքից հարվածել»՝ ինչպես եղավ մի քանի տարի առաջ։

– Դաշնակիցների մասին ժամանակին ամեն ինչ ասել է Ուինսթոն Չերչիլը։ Ռուսաստանը դաշնակից չունի, Ռուսաստանն ունի մարտավարական ուղեկիցներ։ Եթե խոսենք ավելի համակարգային երևույթների մասին, ապա Ռուսաստանը կարող է հույսը դնել այն պետությունների վրա, որտեղ իշխանության համակարգը քիչ թե շատ նման է Ռուսաստանի իշխող վարչակարգին։ Բայց այսօր իրավիճակը գնալով փոխվում է։ Սրա մասին կարելի էր խոսել 90-ականներին, երբ Ռուսաստանը գլխավորում էր այնպիսի երկրների մի ակումբ, որի անդամները ո՛չ հետ էին գնում՝ ինչպես Թուրքմենստանը, ո՛չ էլ շտապում էին առաջ գնալ՝ ինչպես նորմալ եվրոպական երկրները։ Նման երկրները այն ժամանակ շատ էին։ Ըստ էության՝ գրեթե ողջ հետխորհրդային տարածքը։ Բայց այս ժամանակներն էլ են անցել, և նույնիսկ այն ավտորիտար կամ կիսաավտորիտար երկրները, որոնք նման են Ռուսաստանին, ունեն իրենց շահերը։ Օրինակ, Ղազախստանի հետ Ռուսաստանը դժվարությամբ է լեզու գտնում։ Ուզբեկստանի հետ մեծ խնդիրներ կան։ Ադրբեջանի պարագայում հռչակագրային հայտարարություններ են և մեծ գործընկերության իմիտացիա։ Ընդհանրապես ես չեմ հասկանում՝ ի՞նչ է նշանակում «պատմական դաշնակցություն»։

– Ըստ էության, մենք խոսում ենք մեր տարածաշրջանի ռազմավարական իրավիճակի մասին։ Մեր նախկին զրույցների ընթացքում Դուք շատ լավ նկարագրում էիք ուժերի փոխդասավորությունը, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ։ Այսինքն՝ մենք գիտենք, որ կան սահմանված որոշակի կանոններ, պարտադրված իրավիճակ, ստատուս-քվո, որը գլխավորապես վերահսկում է Մոսկվան։ Եվ այս իրավիճակում մենք կա՛մ պիտի փորձենք փոխել այդ խաղի կանոնները, կա՛մ էլ ստիպված պիտի շարունակենք խաղալ այդ կանոններով, այսինքն՝ հիմնախնդրի չկարգավորված լինելու պայմաններում շարունակենք հակամարտությունը Ադրբեջանի հետ, շարունակենք սպառազինության մրցավազքը, որը խրախուսվում է Ռուսաստանի կողմից, և այլն։ Այս իրավիճակը հնարավո՞ր է ընդհանրապես փոխել։ Եվ մյուս հարցը՝ ռուս-ադրբեջանական հարաբերություններում վերջին մի քանի տարիներին ռազմավարական առումով փոփոխություններ եղե՞լ են, թե՞ ոչ։

– Գիտեք, ըստ իս՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ վաղուց ձևավորվել է կոնսենսուս բոլորի միջև։ Բոլորի կարծիքներն էլ համընկնում են և բոլորն էլ ելնում են այն համոզմունքից, որ մոտակա 5-10 տարիներին այս հիմնախնդիրը չի լուծվելու։ Եվ բոլորն էլ հետևություններ են անում այդ կոնսենսուսից ու իրենց խաղն են առաջ տանում։ Նույնիսկ եթե Ղարաբաղի հարցը ունենար լուծում, բոլոր կողմերն էլ համոզված են, որ հիմնախնդրի լուծումն անհայտ է, իսկ դրա բանաձևը, որն իրականում չկա, առեղծվածային է։ Այդ կոնսենսուսը նպաստում է, որ այս պատկերացումը դառնա իրական։ Այդ կոնսենսուսը գնալով ամրապնդվում է նորանոր մակարդակներում, ու դրա հետ ոչինչ արդեն չի կարելի անել։

Այս պարագայում քաղաքականությունը կայանում է ոչ թե նրանում, թե ինչպես կարելի է լուծել Ղարաբաղի հարցը, այլ նրանում, թե ինչ խաղ է կառուցում կողմերից յուրաքանչյուրը հիմնախնդրի կարգավորման անհնարինության մասին պատկերացման շուրջ։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում