Thursday, 18 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Մարտի 1-ի տուժածներից փոխհատուցում է ստացել 41 անձ

Ամիսներ առաջ Ազգային ժողովի փոխնախագահներ Լենա Նազարյանն ու Ալեն Սիմոնյանը հեղինակեցին 2008թ. մարտի 1-ի զոհվածների ընտանիքներին ու տուժածներին փոխհատուցում տալու մասին օրենքի նախագիծ։ Հետո կառավարությունը տուժած անձանց և զոհերի ընտանիքներին աջակցելու նպատակով որոշեց պահուստային ֆոնդի հաշվին հատկացնել 720 միլիոն դրամ։ Ըստ այդմ էլ՝ մահացած անձանց իրավահաջորդներին պետք է հատկացվեր 30 միլիոն դրամ, ծանր մարմնական վնասվածք ստացածներին՝ 15 միլիոն դրամ, միջին ծանրության վնասվածք ստացածներին՝ 5 միլիոն դրամ։

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին էինք ուղղել հետևյալ հարցերը։

  1. Հայտնի է, որ այս տարվա օգոստոսի 8-ի Կառավարության որոշմամբ սահմանվել են 2008թ. մարտի 1-ից 2-ը Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության ձևը, չափը և տրամադրման կարգը։ Արդյոք Մարտի 1-ի բոլոր զոհերի իրավահաջորդները ստացե՞լ են որոշմամբ նախատեսված փոխհատուցում։
  2. Առողջությանը ծանր վնաս հասցված և առողջությանը միջին ծանրության վնաս հասցված քանի՞ անձ է դիմել մինչ օրս ՀՀ արդարադատության նախարարություն, քանի՞սն են ստացել փոխհատուցում։

ՀՀ արդարադատության նախարարությունից մեզ արձագանքել են. «Ի պատասխան Ձեր՝ 2019 թվականի հոկտեմբերի 30-ի գրության՝ հայտնում եմ, որ  «2008 թվականի մարտի 1-2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին» օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ աջակցություն ստանալու իրավունք ունեն՝

1) 2008 թվականի փետրվարի 19-ին հանրապետության նախագահի ընտրությունների արդյունքների կապակցությամբ բողոքի հավաքները ցրելու գործողությունների ժամանակ ստացած վնասվածքի պատճառով զոհված (մահացած) անձի՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով իրավահաջորդի կարգավիճակ ունեցող անձը,

2) այն անձը, որի առողջությանը 2008 թվականի փետրվարի 19-ին հանրապետության նախագահի ընտրությունների արդյունքների կապակցությամբ բողոքի հավաքները ցրելու գործողությունների ժամանակ պատճառվել է ծանր կամ միջին ծանրության վնաս: Անձի առողջությանը հասցված վնասի բնույթը և ծանրության աստիճանը հաստատվում են դատաբժշկական փորձագետի եզրակացությամբ:

2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության ձևը, չափը և տրամադրման կարգը, ինչպես նաև աջակցության տրամադրման համար դիմումի ձևը, դիմումին կցվող փաստաթղթերի ցանկը և այդ դիմումի քննարկման կարգը սահմանվել են ՀՀ կառավարության 2019 թվականի օգոստոսի  թիվ 990-Ն որոշմամբ: Մասնավորապես՝ սահմանվել է, որ տրամադրվող աջակցության ֆինանսավորումն իրականացվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով, աջակցության տրամադրման համար դիմումը նախատեսված անձինք անձամբ կամ իրենց ներկայացուցչի միջոցով կարող են ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երեք տարվա ընթացքում, ինչպես նաև ամրագրվել է, որ ստացված բոլոր փաստաթղթերի համադրման և գնահատման արդյունքում պարզված հանգամանքների հաշվառմամբ՝ լիազոր մարմինը կկայացնի հետևյալ պատճառաբանված որոշումներից մեկը՝ բավարարել դիմումը և տրամադրել աջակցություն կամ մերժել դիմումը, կամ կասեցնել դիմումի քննարկումը: Ընդ որում՝ շեշտվում է, որ դիմումը մերժվում է, եթե չի հաստատվում դիմումատուի՝ աջակցություն ստանալու իրավունք ունենալու հանգամանքը: Լիազոր մարմնի ղեկավարի կողմից դիմումը բավարարելու դեպքում լիազոր մարմինը հինգ աշխատանքային օրվա ընթացքում աջակցության գումարը փոխանցում է դիմումատուի նշած՝ վերջինիս անունով բանկում բացված հաշվեհամարին:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ հայտնում եմ, որ ներկայացված որոշմամբ սահմանված կարգի հիման վրա ՀՀ արդարադատության նախարարություն մինչ այսօր ներկայացվել է 63 դիմում, որոնցից 41-ը բավարարվել է, 15-ը՝ մերժվել, իսկ 7-ը քննարկման փուլում է:

ՀՀ արդարադատության նախարարի կողմից մինչ այսօր բավարարվել  և համապատասխանաբար սահմանված աջակցության գումարը ստացել է 41 անձ, որից՝

  1. 2008 թվականի փետրվարի 19-ին հանրապետության նախագահի ընտրությունների արդյունքների կապակցությամբ բողոքի հավաքները ցրելու գործողությունների ժամանակ ստացած վնասվածքի պատճառով զոհված (մահացած) անձի՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով իրավահաջորդի կարգավիճակ ունեցող 10 անձ,
  2. 2008 թվականի փետրվարի 19-ին հանրապետության նախագահի ընտրությունների արդյունքների կապակցությամբ բողոքի հավաքները ցրելու գործողությունների ժամանակ առողջությանը ծանր վնաս ստացած 6 անձ,
  3. 2008 թվականի փետրվարի 19-ին հանրապետության նախագահի ընտրությունների արդյունքների կապակցությամբ բողոքի հավաքները ցրելու գործողությունների ժամանակ միջին ծանրության վնաս ստացած 25 անձ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում