Saturday, 20 04 2024
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ

Մալայզիայի նախկին թագավորը նախկին կնոջը գումար է առաջարկել՝ հրաժարվելով երբևէ տեսնել որդուն

Մալայզիայում շարունակվում է սկանդալը, որն առաջացել է այդ երկրի նախկին թագավոր սուլթան Քելանթան Մուհամադ V-ի և ռուսաստանցի մոդել և «Միսս Մոսկվա 2015» գեղեցկության մրցույթի հաղթող Օքսանա Վոեվոդինայի ամուսնության պատճառով: Ինչպես հայտնի է դարձել բրիտանական «Daily Mail» պարբերականին, նախկին թագավորը, որը հրաժարվում է ճանաչել 27-ամյա մոդելի երեխային, պատճառաբանելով, որ տղայի՝ Լեոնի հայրը կարող է լինել «ասիական արտաքին ունեցող ցանկացած տղամարդ», նախկին կնոջը գումար է առաջարկել: Նա համաձայն է հավատարմագրային հիմնադրամ հիմնել հօգուտ Լեոնի՝ քառորդ միլիոն դոլարի չափով: Պայմանով, որ հետագայում ոչ Օքսանան, ոչ Լեոնը չեն փորձի կապ հաստատել նրա հետ: Եվս մեկ պայման է, որ տղան դաստիարակվի մուսուլմանական հավատքով: Օքսանան ևս պետք է փակի իր հաշիվները սոցիալական ցանցերում, որտեղ նա տեղադրել է սուլթանի լուսանկարները: Հավատարմագրային հիմնադրամից բացի, 50-ամյա սուլթանը պատրաստ է 10 ամսվա ընթացքում ևս 100 հազար դոլար վճարել նախկին կնոջը:

Վոեվոդինան, որին այս պայմանները չեն բավարարում, պնդում է, որ Լեոնը Մուհամադի օրինական որդին և ժառանգն է: Նա մտադիր է դատարան դիմել ԴՆԹ-ի վերլուծության պահանջով:

Նախկին «Միսս Մոսկվան», ըստ պարբերականի, ավելի վաղ պահանջել էր ամսական ավելի քան 31 հազար դոլար ալիմենտ, ինչպես նաև 20 միլիոն դոլար և թանկարժեք անշարժ գույք աշխարհի տարբեր քաղաքներում:

Մուհամադն ու Օքսանան ամուսնացել են անցած տարի, երբ Մուհամադը Մալայզիայի թագավորն էր: Հարսանիքից մի քանի ամիս անց, այս տարվա հունվարին, նա անսպասելիորեն հրաժարվել է գահից: Լեոնը ծնվել է 2019-ի մայիսի 21-ին: 2019-ի հունիսին նրանք ամուսնալուծվել են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում