Friday, 19 04 2024
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ

Առաջիկայում ևս շարունակելու եմ պայմանական անվանումով «Դեպի սահման» ծրագիրը. Արման Բաբաջանյան

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Տարիներ, տասնամյակներ շարունակ Հայաստանում խոսվում է տարածքների համաչափ զարգացման, այդ համատեքստում տնտեսական կյանքի ապակենտրոնացման մասին: Բոլոր ժամանակների իշխանություններն ու ընդդիմություններն անդրադարձել են այդ հիմնախնդրին, բոլորը խոսել են այն անթույլատրելի իրողության մասին, որ քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ առումներով կյանքը գերկենտրոնացած է Երևանում, և որ անհրաժեշտ է ապակենտրոնացում՝ դեպի մարզեր: Այդ խոսակցություններում առավելապես քննարկվում է տնտեսական կյանքի ապակենտրոնացման անհրաժեշտությունը՝ հիմք ընդունելով այն կանխավարկածը, որ մարզերում տնտեսական աշխուժությունը կհանգեցնի նաև սոցիալական, հանրային ու մշակութային կյանքի ակտիվացման:

Սակայն գրեթե չի խոսվել ու չի խոսվում քաղաքականության կենտրոնացվածության անթույլատրելիության մասին: Հայկական քաղաքականությունը՝ իր բոլոր դրսևորումներով, կենտրոնացած, գերկենտրոնացած է Երևանում, մարզերը քաղաքականության հետ առնչվում են միայն ընտրությունից ընտրություն ընկած ժամանակահատվածում, առնչվում են մեխանիկորեն՝ զուտ որպես ընտրազանգված: Պետության հանրային-քաղաքական կյանքում մարզերի, հատկապես հեռավոր ու սահմանամերձ բնակավայրերի քաղաքացիների մասնակցությունը սկսվում և ավարտվում է ընտրություններով:

Այն դեպքում, երբ մենք մեր ելույթներում ու ճառերում, կարգախոսներում ու բանավեճերում պերճախոս դատողություններ ենք անում այն մասին, որ պետությունը ամուր է առաջին հերթին սահմանի բնակչով, որ մենք ամեն ինչ պետք է անենք սահմանապահ բնակավայրերում ապրողների համար և այլն, և այդպես շարունակ: Գործնական հարթությունում, սակայն, մարզերի, հատկապես սահմանամերձ բնակավայրերի բնակիչներն ամբողջությամբ օտարված են քաղաքականությունից, ու ավելորդ է խոսել քաղաքական կյանքում նրանց մասնակցողականության մասին: Մինչդեռ սա կենսական նշանակության, եթե կուզեք՝ ազգային անվտանգության խնդիր է, քանի որ պետությունը չի կարող կենսունակ և առավել ևս՝ արդյունավետ գործել, եթե նրա քաղաքականությունները խարսխված չեն մարզային, սահմանամերձ բնակավայրերի կարիքների ու խնդիրների, դրանց լուծման ուղղությունների վրա:

Մարզային, այդ թվում՝ սահմանամերձ բնակավայրերի օտարվածությունը քաղաքականությունից ունի խոր արմատներ, տասնամյակների պատմություն, դա ինչ-որ իմաստով նաև սահմանադրական բացերի հետևանք է: Մարզերում պետական քաղաքականությունն իրականացվում է նշանակովի մարզպետների ու մարզպետարանների միջոցով: Մյուս կողմից՝ համայնքների բնակիչներն ուղիղ ընտրությունների միջոցով ձևավորում են տեղական ինքնակառավարման մարմիններ, ընտրում են դրանց ղեկավարներին: Իրականության մեջ, սակայն, գործնական կյանքում առաջնային մանդատ ունեցող ՏԻՄ ղեկավարները, ավագանիները ստորադասվում են նշանակովի մարզպետներին ու մարզային իշխանության մարմիններին, քանի որ գտնվում են վերջիններիցս ուղղակի կախվածության մեջ՝ առաջին հերթին պետական ֆինանսների տեղաբաշխման առումով:

Սա սահմանադրական բաց է, որոշ գնահատականներով անգամ սահմանադրական կազուս: Այս խնդրի մասին խոսվել է միշտ՝ Հայաստանի անկախացումից ի վեր ու դեռևս ՀՀ առաջին Սահմանադրության մշակման ու ընդունման ժամանակաշրջանում: Այն ժամանակվա, ապա դրան հաջորդած իշխանությունները այս խնդիրը լուծել են՝ գերապատվություն տալով գործող՝ մարզպետների դոմինանտությունն ապահովող մոդելին, քանի որ բոլոր ժամանակների իշխանությունների համար դա ապահովել է հեշտ կառավարելիություն տեղերում՝ ճնշելով ու արժեզրկելով տեղական ինքնակառավարման մարմիններին, որոնք գրեթե ամբողջությամբ դուրս են մղվել որոշումների կայացման գործընթացից: Այն դեպքում, երբ իշխանության ապակենտրոնացումը, իշխանության ստորին օղակների մասնակցությունը որոշումների կայացման գործընթացում համարվում է իրական ժողովրդավարության առանցքային ցուցիչներից մեկը:

Այս իրավիճակը հանգեցրել է նրան, որ, ինչպես վերը նշվեց, մարզային, սահմանամերձ բնակավայրերի բնակիչները գրեթե ամբողջությամբ օտարվել են քաղաքականությունից: Իրավիճակը միանգամայն այլ կլիներ, եթե, օրինակ, մարզպետները լինեին ընտրովի պաշտոններ, կուսակցություններն ակտիվորեն մասնակցեին մարզպետների ընտրություններին, ինչը մարզի բնակիչներին կինտեգրեր քաղաքական գործընթացներին:
Սակայն ունենք այն, ինչ ունենք, և ոչ միայն երբեք ուշ չէ, այլև խիստ անհրաժեշտ է այս խնդիրը՝ քաղաքականության ապակենտրոնացման խնդիրը, բերել հանրային-քաղաքական օրակարգ, նաև դրանով լցնել քաղաքական դիսկուրսը և փորձել լուծումներ գտնել: Անկախ լուծումներից, եղանակներից ու դրսևորումներից՝ նպատակն ակնհայտ է՝ քաղաքականությունը պետք է ուղղորդել դեպի մարզեր, հատկապես ու առաջին հերթին սահմանամերձ բնակավայրեր:

Դա կարող է տեղի ունենալ, օրինակ, կուսակցությունների կողմից այդ բնակավայրերում գրասենյակներ բացելու ճանապարհով, ինչը սոսկ տեխնիկական խնդիր է: Բովանդակային հարթությունում խնդիրը, նպատակն այն պետք է լինի, որ առաջին հերթին սահմանամերձ բնակավայրերի բնակիչները մասնակցեն քաղաքականությանը, մաս դառնան քաղաքականությանը, իրենց խնդիրների լուծումը տեսնեն քաղաքականության մեջ ու ձևակերպեն իրենց խնդիրների լուծման քաղաքական պահանջարկ: Նման պահանջարկի դեպքում կուսակցությունների միջև կառաջանա առողջ մրցակցություն՝ սահմանամերձ բնակավայրերի խնդիրների լուծման ծրագրերի, առաջարկների ներկայացման առումով, ինչը ժամանակի և տարածության մեջ կբարձրացնի սահմանամերձ բնակավայրերի բնակիչների մասնակցողականության աստիճանը հանրային-քաղաքական կյանքին:
Մենք պատեհ ու անպատեհ առիթներով հաճախ ենք կրկնում, որ մեր անվտանգության գրավականն առաջին հերթին սահմանապահ գյուղերն ու դրանցում բնակվող մեր համաքաղաքացիներն են: Բայց դրանք լոկ կենացներ են, եթե մենք քայլեր չենք ձեռնարկում այդ մարդկանց համապետական կյանքին ինտեգրելու, որոշումների կայացման գործընթացին մասնակից դարձնելու ուղղությամբ:
Ես՝ որպես ԱԺ պատգամավոր, անցած մի քանի ամիսներին եղել եմ սահմանամերձ բազմաթիվ բնակավայրերում, ծանոթացել եմ շատ գյուղերի առաջնային խնդիրներին, ինչպես ընդունված է ասել՝ կատարել եմ այդ խնդիրների գույքագրում:

Առաջիկայում ևս շարունակելու եմ պայմանական անվանումով «Դեպի սահման» ծրագիրը և իմ քաղաքական ապագա գործունեությունը կառուցելու եմ առաջին հերթին սահմանամերձ բնակավայրերի խնդիրների, դրանց բնակիչներին հուզող հարցերի լուծման նպատակադրումով: Սահմանամերձ բնակավայրերի բնակիչները, վտանգելով իրենց ու իրենց երեխաների կյանքը, ապահովում են մեր անվտանգությունը, մենք պարտք ունենք նրանց առաջ և այդ պարտքը պետք է վերադարձնենք առաջին հերթին Երևանից դեպի սահման գնալով, երևանյան կյանքը դեպի սահման տանելով:

https://www.facebook.com/babajanyana/photos/a.2323937550970292/2826932297337479/?type=3&theater

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում