Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին վիդեոբլոգի ձայնագրության ընթացքում ցույց է տվել իր այցը McDonald’s, հայտնում է «112 Ուկրաինան»:
Նախագահը Tesla մակնիշի մեքենայով մոտեցել է «McAuto»-ին և սուրճ ու կարկանդակ վերցրել:
Սրճարանի աշխատողներից մեկը հեռախոսով նկարահանում էր Զելենսկիին: Զելենսկիի և հաստատության աշխատակցի միջև տեղի է ունեցել հետևյալ երկխոսությունը.
Զելենսկի. Ինձ էսպրեսսո:
Աշխատակից. Որպես դեսերտ կարկանդակ կփորձե՞ք:
Զելենսկի. Կարկանդա՞կ: Լավ:
Աշխատակից. Էկրանին պատվերն է, այո՞:
Զելենսկի. Այո, պատվերը ճիշտ է:
Ընդհանուր առմամբ, պատվերը նախագահին արժեցել է 34 գրիվնա: