Անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Անձնագրային ծառայությունում վճարման անդորրագրի փոխարեն կանխիկ գումար պահանջվելու դեպքում, նույնիսկ եթե գումարի չափը համապատասխանում է պետական տուրքի վճարման չափին (այսինքն, սահմանվածից ավել գումար չի պահանջվում)
ԽՆԴՐՈՒՄ ԵՄ
դիմել անձնագրային և վիզաների վարչություն,
կարող եք նաև անձնական նամակ ուղարկել իմ կամ Անձնագրային և վիզաների վարչության ֆեյսբուքյան էջին։
ՀԻՇԵՑՈՒՄ
անձնագրային ծառայություն դիմելիս, եթե կոնկրետ գործողության համար սահմանված է պետական տուրքի վճարում, այն իրականացվում է ոչ թե կանխիկ վճարման եղանակով, այլ համապատասխան անդորրագիր ներկայացնելու միջոցով»։