Saturday, 20 04 2024
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է

Գևորգ Կոստանյանը լքել է Հայաստանը՝ կասկածելի վերադարձի խոստումով․ նա պետք է ժամ առաջ վերադառնա

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

– Այսօր Հանրային խորհրդում նիստ էր հրավիրվել ուղիղ հեռարձակմամբ, որտեղ հնչել են Ապրիլյան քառօրյայի մասին Վազգեն Մանուկյանի բացատրությունները: Վ. Մանուկյանը կարծում է, որ 2016թ. տեղի ունեցածը լայնամասշտաբ պատերազմական գործողություն էր, այլ ոչ թե դիվերսիոն գործողություն:

– Վազգեն Մանուկյանը նման եզրահանգման գալու համար պետք է լայնածավալ ուսումնասիրության արդյունքներ ունենար, այն, ինչ անում է քննիչ հանձնաժողովը և ամիսներ հետո մեր եզրակացությունները կներկայացնենք հանրության դատին. լայնածավալ էր, դիվերսիոն էր, ներթափանցում էր, թե հետախուզական, գնահատականները կտանք վերջում, երբ որ ամբողջ ծավալով կուսումնասիրենք այն նյութերը, որոնք հասանելի չեն Վազգեն Մանուկյանին, բայց քննիչ հանձնաժողովին հասանելի են արդեն:

– Այդ նյութերի մեջ է մտնում նաև պաշտպանության նախարարության հայտնի վերլուծությունը:

– Այո: Շատ արժեքավոր վերլուծություն է, բայց դրանով չենք բավարարվել, ուսումնասիրում ենք տեղեկատվությունն ամբողջ ծավալով՝ թե՛ փաստաթղթային ձևակերպումների տեսքով, թե՛ մարդկանց լսելով և թե՛ հրամկազմի պատասխանատուներին լսելով: Տեղեկատվության այդ ծավալը այսօր հասանելի է միայն Սահմանադրությամբ և օրենքի ուժով ստեղծված Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովին: Իսկ Հանրային խորհուրդը այդպիսի ծավալով տեղեկատվություն չունի և չէր կարող այդպիսի գնահատական հնչեցնել, ուրիշ բան, որ Վազգեն Մանուկյանը, լինելով պաշտպանության նախկին նախարար, ինտուիցիայից ելնելով՝ կարող է տալ որոշակի գնահատական, բայց եթե ասում է լայնածավալ, ապա ինչպես Սամվել Բաբայանն է ասում՝ ո՞ւր էին հրթիռներն ու ինքնառիթները: Լայնածավալը միայն առաջնագծում օգտագործված տեխնիկական միջոցներով չի պայմանավորված:

– Այդ դեպքում այդպիսի մտքեր հնչեցնելը կարո՞ղ է քաղաքական ենթատեքստ ունենալ, որովհետև դրան զուգահեռ Հանրային խորհրդի նիստում նաև հնչել է, որ այսօր 37թ. է Հայաստանում:

– 37թ. որևէ մեկը ընդդիմադիր չէր կարող լինել, և ընդդիմությունը չէր կարող ունենալ այնքան լրատվամիջոցներ, որոնք, ինչպես այսօր, լայնածավալ տեղեկատվական պատերազմ հայտարարեին գործող իշխանություններին: Ուրեմն Վազգեն Մանուկյանը 37թ. ամբողջ էությունը լավ չի ուսումնասիրել: Ինչ վերաբերում է Ապրիլյանին, պետք է քաղաքական շահարկումներից հեռու դնել այդ թեման, քանի դեռ ԱԺ Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը շարունակում է իր գործունեությունը և ամիսներ հետո հնարավորություն կունենա հանրությանն իր եզրակացություններն անկաշկանդ ներկայացնելու:

– Վահան Բադասյանը 2016թ. մեկուկես ամիս եղել է ճակատային գծում և ասում է, որ արժեքավոր տեղեկություններ ունի, և զարմանալի է, թե ինչու իրեն չեն հրավիրում քննիչ հանձնաժողով:

– Հրավիրյալների ցանկը շատ մեծ է, մենք չենք մոռանա պարոն Բադասյանին… Նոյեմբերին աշխատանքներն ավելի արգասաբեր կլինեն: Ամեն նյութից բխում է մեկ այլ նյութ:

– Կարևորը չհայտնվել քաղաքական շահարկման տիրույթում:

– Քաղաքական տիրույթում հայտնվելը չգիտեմ, բայց հայտնի լրատվական կայքերի և նրանց տերերի վախերն ակնհայտ են քննիչ հանձնաժողովի գործունեությունից: Այն պահից սկսած, երբ հայտարարեցի, որ հանձնաժողովը չի կարող նախկին նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանին հրավիրել Ապրիլյան քննիչ հանձնաժողով, նկատեցի, որ հայտնի կայքեր և լրագրողներ սկսեցին ապատեղեկատվություն տարածել հանձնաժողովում քննվող նյութերի, այնտեղ քննվողների մասին, նույնիսկ «ցայտաղբյուրային» նյութեր եղան, որոնք միտված էին ապատեղեկատվություն տարածել և պանիկա առաջացնել: Դա նաև վկայում է այն մասին, որ հանձնաժողովը լիազորությունների շրջանակից դուրս չի գալիս և արտահոսք չկա:

– «Հակահեղափոխությունը դիրքավորվել է Արցախում»,- մեր տաղավարում նախօրեին հնչեց Վահան Բադասյանի այս արտահայտությունը: Նա նկատի ուներ Վ. Բալասանյանի ստորագրահավաքը՝ ի պաշտպանություն Ռ. Քոչարյանի, նաև նախընտրական մթնոլորտը, որում նաև ինքն է հայտնվել: Դո՞ւք ինչ եք մտածում այս մասին:

– Ես միշտ մտածել եմ, որ Արցախը երբեք չի կարելի դարձնել քաղաքական թատերաբեմ՝ հակամարտություններ հրահրելու նպատակով, Արցախը միշտ եղել է ստերիլ վիճակում, Հայաստանի հետ ունեցել է ընդհանուր անվտանգության համակարգ, և չի կարելի այդ համակարգը խաթարել տարբեր խարդավանքների միջոցով: Կարծում եմ՝ Արցախի իշխանությունները դա քաջ գիտակցում են և անհրաժեշտության դեպքում կարող են զսպել այդպիսի գործողությունները, բայց միշտ չէ, որ հաջողվում է, որովհետև Արցախը տարածք է, որը պատկանում է յուրաքանչյուր հայի, և այսօր քաղաքական համակարգում մերժվածները, չգիտես ինչու, իրենց մեքենաների ղեկն ուղղում են դեպի Արցախ և հայտարարություններ անում այնտեղից: Ավելին՝ իրենց առաջին դեմքով չեն հայտարարություն անում, օգտագործում են մեր արցախյան հերոսամարտի հերոսներին, մասնակիցներին:

– Այսօր դատարանը նորից մերժեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության միջնորդությունը: Կարծիք կա, որ նորից միջնորդություն կներկայացվի:

– Անպայման կլինի, Ռ. Քոչարյանի պաշտպանական խումբն իր գիտելիքները ծառայեցնում է միայն նրա խափանման միջոցը փոխելու միջոցով դատավարության մեկնարկը հեռացնելուն, դրան միտված քայլեր են անում: Եվ հիմա մեղադրող կողմը պետք է իրավական ճանապարհով ինչ-որ ձև գտնի դատավարությունը սկսելու: Ինչքան էլ ասեն, որ 70 հատորները ոչ մի բան են, անընդհատ արատահոսք է լինում տարբեր լրատվամիջոցներով, և հասարակությունը տեսնում է, որ այնտեղ արժեքավոր նյութեր կան: Ավելին՝ երեկ նկատեցի, որ նույնիսկ երկու լրատվական կառույցներ իրենց լրագրողներին գործուղել էին Մոսկվա՝ Գևորգ Կոստանյանի հետ հանդիպելու և նույնաբովանդակ նյութեր էին պատրաստել: Ես հասկացա, որ Գևորգ Կոստանյանը լքել է Հայաստանը՝ կասկածելի վերադարձի խոստումով: Գ. Կոստանյանը զբաղեցրել է դատախազի պաշտոն և շատ լավ գիտի, որ եթե նախաքննական մարմինը գտնում է, որ նա պետք է գա և մասնակցի նախաքննության պրոցեսին, ապա պարտավոր է ժամ առաջ այստեղ լինել և ոչ թե ասել, որ իր գործերը կառուցում է՝ ըստ իր նպատակահարմարության… Նա ասում է՝ ես կորոշեմ, երբ գալ: Ես էլ ասում եմ՝ անզգույշ արտահայտություն էր դա: Պարոն Կոստանյանը բազմաթիվ հարցերի պետք է պատասխանի, առավել ևս երբ արտահոսք եղավ գնդապետ Դաստակովի ցուցմունքից, որտեղ հստակ ասում է, որ ճանաչեց այն մարդուն, որը Մարտի 1-ի Փաստահավաք խումբ գալուց առաջ իրեն ուղղորդում էր, թե ինչպես իրեն պահի, և այդ մարդը եղել է Գևորգ Կոստանյանը: Թող նա գա պատասխանի հարցին, թե ինչու էր նախապատրաստում գնդապետ Դաստակովին Փաստահավաք խումբ կանչելուց առաջ: Բազմաթիվ հարցեր կան, որոնց պատասխանելուց փախչել հնարավոր չէ:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում