Thursday, 25 04 2024
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի

Սերժ Սարգսյանի «լիրիկան»

Դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանին գրավով ազատ արձակելու՝ Հայաստանի երկրորդ նախագահի պաշտպանների միջնորդությունը: Որոշումը դատավոր Աննա Դանիբեկյանը հրապարակել է այսօր կեսօրին:

Դատարանի այս որոշումը բխում է ոչ միայն արդարադատության շահերից, այլ ապահովում է հասարակական կոնսոլիդացիա: Այս օրերին Քոչարյանի աջակիցները շրջում են մարզերում՝ արժանանալով հասարակության լիակատար մերժմանը: Պատահական չէ, որ դատարանի բակում՝ հաջակցություն Քոչարյանի հանդես եկող փոքրաթիվ մարդկանց, նույն ստատիկ թիվն է, ու նաև երկրորդ նախագահի թիմն այսպես էլ չի հրապարակում այն «տպավորիչ» թիվը, որը կցուցադրեր հասարակության ակտիվ աջակցությունը երկրի թիվ մեկ ամբաստանյալին:

Սակայն եթե Քոչարյանի հարցով ամեն բան կարծես ակնհայտ է, անհասկանալի է մնում Սերժ Սարգսյանի պարագան, որը Մարտի 1-ի գործով ընդամենը վկայի կարգավիճակ ունի ու, դատելով նախաքննական նյութերից, ակնհայտորեն ծաղրում է քննչական մարմիններին:

«Արցախից, երբ որ զորք էիք բերում, չէիք մտածո՞ւմ, որ սահմանները թուլացնում եք»,- ամիսներ առաջ Սերժ Սարգսյանին հարցրել է քննիչը, ինչին երրորդ նախագահը պատասխանել է, թե ինքը այդպիսի լիրիկական զեղումներով հարցերին չի պատասխանում:

Բանասիրական կրթություն ունեցող Սերժ Սարգսյանի համար սահմանների պաշտպանությունն ու երկրի անվտանգությունը, թերևս, լիրիկական զեղում է՝ հար և նման այն միլիոնավոր թալանված գումարների, որոնք նա մսխել է Բադեն Բադենի կազինոներում:

Սակայն ավելի կարևոր է այն հանգամանքը, որ Սերժ Սարգսյանը փորձում է թաքնվել Ռոբերտ Քոչարյանի ստվերի տակ՝ թեև վերջինիս հետ հավասարազոր պատասխանատու է Մարտի 1-ի համար:

Ուշադրություն դարձրեք՝ Սերժ Սարգսյանն իր ցուցմունքում չի հերքում, որ Արցախից զինվորականներ են բերվել Հայաստան՝ սահմանի անվտանգության հաշվին ու իշխանությունը Քոչարյանից Սարգսյանին փոխանցելու նպատակով, եթե նույնիսկ դրա համար պահանջվել է տասն անմեղ քաղաքացու գնդակահարությունը:

Սակայն եթե նույնիսկ տասնամյա իրադարձությունները դիտարկենք պրակտիկ քաղաքականության տեսանկյունից, ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանը Մարտի 1-ի հիմնական շահառուն է, որն իր ապօրինի նախագահությամբ աննախադեպ թալան է իրականացրել՝ հընթացս ուժի մեջ թողնելով Քոչարյանի ու մյուսների «ինդուլգենցիան»: Ու այս հանցավոր սխեման է Քոչարյան-Սարգսյան զույգի ընդհանրությունը:

Ռոբերտ Քոչարյանը բանտում է ու դա բխում է հեղափոխության օրակարգից, սակայն Սերժ Սարգսյանի «բուրժուական» կյանքը կասկածի տակ է դնում բուն հեղափոխության փաստը: Քանի դեռ Սերժ Սարգսյանն ազատության մեջ է, հասարակությունն արդարացիորեն մտածում է, որ վերջինիս ու Նիկոլ Փաշինյանի միջև գոյություն ունեն ստվերային պայմանավորվածություններ: Ահա այս վիճահարույց համատեքստն է, որը շարունակ ոռոգում է ռևանշիստական քարոզչությունը: Ըստ այդմ՝ Փաշինյանի իշխանության նկատմամբ հանրային անվստահության հիմքը Սերժ Սարգսյանի «լիրիկան» է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում