Եվրահանձնաժողովը պաշտոնապես հաստատել է, որ ֆոն դեր Լյայենի հանձնաժողովում ընդլայնման նոր եվրահանձնակատար կդառնա Հունգարիայի ներկայացուցիչ Օլիվեր Վարհելյին: Նոյեմբերի 7-ին կայացած ճեպազրույցում այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը։
«Նոր Եվրահանձանաժողովում պորտֆելների բաշխման մեջ ոչ մի կարգի փոոխություններ չեն մտցվել, Հունգարիայից եվրակոմիսարի իրավասությունների ոլորտը կլինի ընդլայնումը և հարևանության քաղաքականությունը»,- հայտարարել է նա: