Բունդեսթագի նիստում պատգամավոր Մաթիաս Հաուերը իր ելույթի ընթացքում նոպա է ունեցել: Այս մասին հայտնում է Focus Online-ը։
Հաուերը խոսել է գումարային միջոցների օգտագործման մասին և գրեթե ավարտել էր խոսքը, երբ նա հանկարծ սկսեց դողալ և դժվարությամբ շնչել: Մյուս պատգամավորներ անմիջապես վազեցին նրա մոտ և օգնեցին պառկել հատակին։
Պատգամավորի գրասենյակից ասել են, որ այժմ Հաուերը գտնվում է գիտակից և կայուն վիճակում: Քաղաքական գործիչը հոսպիտալացվել է, և նրա կյանքին սպառնալիք չկա։