Thursday, 25 04 2024
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են

Սեյրան Օհանյանը գտնվում է Ռոբերտ Քոչարյանի շանտաժի տակ․ վերջինս էլ նրան հասկացրել է, որ ինչ արել է, մենակ չի արել

«Տպավորություն է, որ Սեյրան Օհանյանն իր խնդիրները լուծել է, հիմա էլ անցել է Ռոբերտ Քոչարյանի խնդիրների լուծմանը։ Ամեն դեպքում, Սեյրան Օհանյանի շարադրած մտքերը որևէ կերպ բացատրելի չեն»,-այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը։

Հիշեցնենք, որ Մարտի 1-ի գործով դատավարության ժամանակ, վերջին նիստին, երբ քննարկվում էր Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների միջնորդությունը՝ գրավի դիմաց փոխել խափանման միջոցը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, կողմ արտահայտվելով միջնորդության փոփոխությանը, բավական ուշագրավ հայտարարություն արեց։ Նա հայտարարեց, որ հանրապետության երկրորդ նախագահը գտնվում է անհավասար պայմաններում, իսկ ոմանք կողքից նայում ու հրճվում են Քոչարյանի վիճակի վրա։ «Մեծ հարգանք տածելով դահլիճում նստած զոհերի հարազատների նկատմամբ՝ պետք է ասեմ հետևյալը. հոդվածի մեղադրանքի քննարկումը կապ չունի որևէ տուժողի հետ, ներգործության արդյունքում հարազատ կորցնելու հանգամանքն այսօր այստեղ չի քննարկվում»,- ասել էր Օհանյանը և հավելել. «Ես մեկ անգամ ասել եմ՝ եթե խոսում ենք Մարտի 1-ի իրադարձության մասին, հաշվի առնելով այն հոդվածը, (նկատի ունի սահմանադրական կարգի տապալումը․- Ս. Հ․), որը դրված է, հենված է հանրապետության 3 նախագահների գործունեության վրա. մի նախագահն ընտրվել էր, մյուս նախագահը դա չէր ընդունում, մյուս նախագահն էլ պետք է կարգուկանոն հաստատեր հանրապետությունում և այդ ամենը ինչ-որ կերպ փոխանցեր հաջորդ ընտրված նախագահին: Հարգանք տածելով նաև մյուս նախագահների նկատմամբ՝ այս պայմաններում, կարծում եմ, որ Ռոբերտ Քոչարյանն անհավասար պայմաններում է գտնվում»։

Սեյրան Օհանյանը Ռոբերտ Քոչարյանի՝ անհավասար պայամններում գտնվելու փաստը ընդգծելու համար նկատեց նաև, որ տպավորություն է՝ «բոլորը կողքից նայում են և հրճվում, թե ինչ պայմաններում է գտնվում ՀՀ երկրորդ նախագահը»:

Ստյոպա Սաֆարյանի խոսքերով՝ եթե Սեյրան Օհանյանը հավասարության նշան է դնում երեք նախագահների միջև, այդ դեպքում ինչու է միայն Ռոբերտ Քոչարյանի հրամանները կատարել, որը վերաբերել է սահմանադրական կարգը տապալելուն։ «Սեյրան Օհանյանը մեծագույն ցանկության դեպքում չի կարող հավասարության նշան դնել երեք նախագահների միջև և չի էլ կարող հավասարություն պահանջել, քանի որ գործող նախագահը եղել է մեկը, այլ ոչ թե երեքը։ Եվ եթե նա համարում է, որ Ռոբերտ Քոչարյանը անհավասար պայմաններում է, ապա կարող է հանգիստ դիմել դատարանին, որպեսզի իր խափանման միջոցը փոխեն և գնա հանգիստ նստի իր գերագույն գլխավոր հրամանատարի կողքը»,- ընդգծեց Սաֆարյանը։

Մեր դիտարկմանը՝ Սեյրան Օհանյանի հայտարարության մեջ ակնարկ կա՞, որ Քոչարյանի կողքին պետք է լինեն նաև Սերժ Սարգսյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը, քաղաքագետը պատասխանեց. «Մեծագույն ցանկության դեպքում էլ Տեր-Պետրոսյանին չես կարող մեղադրել 0038 հրամանի մեջ, իսկ սահմանադրական կարգի տապալման հիմքը 0038 հույժ գաղտնի հրամանն է։ Եթե Սեյրան Օհանյանը կարողանա ապացուցել, որ Տեր-Պետրոսյանը կապ ունի 0038 գաղտնի հրամանի հետ, այդ դեպքում մենք էլ կպահանջենք, որ Տեր-Պետրոսյանը զբաղեցնի Քոչարյանի կողքի խուցը։ Նույնն էլ Սերժ Սարգսյանի դեպքում։ Բայց այս դեպքում, արդեն դատարավարության ժամանակ պարզ կլինի, թե նա ինչ կապ ունի այդ հրամանի հետ։ Սերժ Սարգսյանի կարգավիճակը կճշտվի դատաքննության ժամանակ»։

Անդրադառնալով դիտարկմանը, թե ինչ նպատակ է հետապնդում Սեյրան Օհանյանն ամեն դատական նիստի հանդես գալով Քոչարյանի պաշտպանությամբ, Սաֆարյանը նկատեց. «Սեյրան Օհանյանը գտնվում է Ռոբերտ Քոչարյանի շանտաժի տակ, քանի որ Քոչարյանը հասկացրել է, որ ինչ արել է, մենակ չի արել և արել է այդ պաշտոնյաների հետ, որոնցից երեքը, այսպես թե այնպես, չկան. Գորիկ Հակոբյանը մահացել է, Հայկ Հարությունյանը կասկածելի շրջանում և պայմաններում իբր ինքնասպան եղավ, Միքայել Հարությունյանը փախուստի մեջ է։ Մնացել է Սեյրան Օհանյանը, Յուրի Խաչատուրովն ու Արմեն Գևորգյանը»։

ՀԱԿ իրավական հարցերով պատասխանատու Արմեն Խաչատրյանը, անդրադառնալով Սեյրան Օհանյանի հայտարարությանը, նկատեց, որ այո, Ռոբերտ Քոչարյանն անհավասար պայմաններում է գտնվում իր իշխանության ժամանակ տասնյակ, հարյուրավոր կոռուպցիոներների, թալանչիների, իշխանությունը զավթած իր հանցակից ընկերների հետ համեմատած։ «Ես ընդունում եմ, որ Քոչարյանը անհավասար պայմաններում է և կարծում եմ, որ Քոչարյանը միայնակ չպետք է լիներ ազատության մեջ։ Բազմաթիվ անձինք, ովքեր աջակցել են, նպաստել են սահմանադրական կարգի տապալմանը, այսօր պետք է ունենային այլ կարգավիճակ, քան ունեն, կամ պետք է ունենային նույն կարգավիճակը, ինչ Ռոբերտ Քոչարյանը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Խաչատրյանը։

Ինչ վերաբերում է առաջին նախագահին, ապա, Խաչատրյանի խոսքերով, Տեր-Պետրոսյանը Մարտի 1-ի գործով ունի դատավարական կարգավիճակ, վկայի կարգավիճակով հարցաքննվել է։ «Գուցե կարող էր առաջին նախագահը նաև տուժողի կարգավիճակում լիներ, բայց այս պահին վկա է։ Իսկ եթե Սեյրան Օհանյանը, որը գրագետ մարդ է, փաստաբան էլ ունի, եթե տիրապետում է այնպիսի տեղեկությունների, որոնք կարող են հավասարեցնել Տեր-Պետրոսյանի ու Քոչարյանի կարգավիճակները, ապա թող հաղորդում ներկայացնի գլխավոր դատախազին։ Եթե գիտի այնպիսի բան, որը նրան հիմք է տալիս նման պնդումներ անել, թող հաղորդում ներկայացնի, մենք էլ իմանանք՝ ինչի մասին է խոսքը»,- եզրափակեց Խաչատրյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում