Իրանի նախագահ Հասան Ռոհանին առաջիկայում Ադրբեջան կայցելի: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսուն Պակայինը, գրում է Haqqin.az-ը:
Նրա խոսքերով`Բաքու այցելության հրավերը նախագահ Ռոհանին ստացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևից, երբ վերջինս այցելել էր Իրան:
«Նախագահ Ռոհանին ընդունել է հրավերը: Երկու նախագահներն էլ ընդգծել են բարձր մակարդակի այցի կարևորությունը»,- ասել է դեսպանը:











































