ՀՖՖ գործկոմի անդամ Արեն Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ըստ գործող կանոնակարգի` Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը չի կարող ունենալ գլխավոր մարզիչ` առանց գործկոմի հաստատման, և գործկոմի նիստը հենց դրա մասին էր:
Նա նաև հավելեց, որ գործկոմի մի շարք անդամներ չեն կարողացել ներկա գտնվել այսօրվա նիստին, քանի որ նիստի հրավիրման եռօրյա ժամկետը չէր պահպանվել: