Իրականում Վիտալի Բալասանյանի հարցազրույցներին ծանոթանալը ժամանակի վատնում է: Վիտալի Բալասանյանը երբեք չի քննադատել, նա ուղղակի փորձում է վիրավորել: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը: Նա հիշեցրեց, որ Վիտալի Բալասանյանը նախկին իշխանության բարիքներից էր օգտվում.«Այլ կերպ ասած, կերակրամանից էր օգտվում, հիմա էլ փորձում է վիրավորել և ամեն կերպ իր մասին հիշեցնել»: