Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից հայտնում են, որ Հայաստանի մարզերը Սփյուռքի տարբեր համայնքներին հասանելի դարձնելու հեռանկարով՝ Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի մարզային հաջորդ այցը դեպի Կոտայք էր:
Մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են մարզի զարգացման ծրագրերը, ներդրումային հնարավորությունները տուրիզմի, այլընտրանքային էներգետիկայի, արդյունաբերության ոլորտներում:
Նա կարևորել է նաև Սփյուռքի և Հայաստանի մարզերի միջև միջհամայնքային կապերի հաստատումը:
Զարեհ Սինանյանն այցելել է նաև «ՍՕՍ մանկական գյուղ», շրջայց կատարել, ծանոթացել պայմաններին և խնդիրներին:
https://www.facebook.com/DiasporaHighCommissionerOfficeArmenia/posts/1017914805227518