Friday, 29 03 2024
ԱԹՍ-ն հարվածել է Բելգորոդի բազմաբնակարան շենքերից մեկին․ կա զոհ
19:10
Տեղի է ունեցել Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանազատման հանձնաժողովների հերթական հանդիպումը
Արևմտյան աջակցությունը իշխանությունները կկարողանա՞ն շոշափելի արդյունք դարձնել, թե՞ կփոշիացնեն
ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
102-րդ ռազմաբազան ՀՀ սուվերենության միակ իրական երաշխավորն է. ՌԴ ԱԳՆ
Գազա օգնություն ուղարկելով՝ Հայաստանն ուղերձ է հղում աշխարհին
Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը
Ուղիղ. հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
Անկախության հռչակագիրը անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ» ակումբ
Տաջիկստանը ձերբակալել է 9 հոգու՝ «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ առնչության համար. Reuters
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան

Ինչպես է կռվում և կոփվում ազգայինը. ընտրում են հինը

Դաշնակցության երիտասարդներ, մի խումբ ուսանողներ կրթության ու գիտության նախարարի հրաժարականի պահանջով անժամկետ նստացույց են հայտարարել կրթության ու գիտության նախարարության դիմաց: Ակցիայի քաղաքական շարժառիթն ու մոտիվացնող տարբեր խմբերի, քաղաքական ուժերի, շերտերի հանգամանքը թերևս բավականին պարզ է՝ հատկապես նկատի ունենալով այն, թե ինչ շրջանակներ են այսօր խոսում Արայիկ Հարությունյանի հրաժարականի մասին՝ նրան մեղադրելով իբրև թե ապազգային քաղաքականության համար:

Իրականում, ուշադրության արժանացնելով այդ «մեղադրանքները», դառնում է ակնառու, որ խոշոր հաշվով կա մեկ այլ էական հանգամանք: Մեղադրանք հարուցող գործընթացն իր բովանդակությամբ անշուշտ չլինելով, այսպես ասած, անթերի կամ անառարկելի՝ այդուհանդերձ իր խորքային բնույթով ունի մի կարևոր նշանակություն: Այդ գործընթացը միտված է Հայաստանում չեզոքացնելու այն հենքը, որի վրա կառուցվել ու գործել է ամբողջատիրական համակարգը, բյուրեղացել, իրեն սկսել է զգալ անպարտելի:

Խոսքը հանրային մտածողության մասին է, որի հիմնարար հարթություններից է բուհական կրթությունը: Ասել, որ այստեղ ծավալվում են խորքային և դինամիկ ռեֆորմներ, կլինի սխալ, սակայն խնդիրը այս տիրույթում ոչ թե այն, ինչ նախաձեռնվում է, չեղարկելն է, այլ հակառակը՝ ավելի մեծ դինամիկա և լայն ընթացք ու բնույթ հաղորդելը: Եվ դա որևէ կապ չունի ազգայինի հետ՝ այն պարզ պատճառով, որ հայկական ազգայինը ձևավորվել ու առաջադիմել է ոչ թե համամարդկայինից, համաշխարհային գործընթացներից ու արժեհամակարգային արդիականացումից զերծ մնալու, պաշտպանվելու, կաղապարվելու, այլ դրա հետ հաղորդակցվելու շնորհիվ, դա հասկանալու շնորհիվ: Որովհետև չի կարող որևէ ազգային, այդ թվում՝ հայկական ազգայինը առանց այդ գործընթացի լինել կենսունակ, լինել կարողունակ, լինել ընդհանրապես:

Որևէ ազգային սնուցվում է համամարդկային հաղորդակցության միջավայրում, ձևավորվում ու զարգանում այդ միջավայրում՝ գնահատելով թե՛ միտումները, թե՛ ռիսկերը, և դրանցից պաշտպանվելով ոչ թե «չինական պատ» կառուցելով, այլ ստեղծելով, ստեղծագործելով, մրցունակ արդյունք ապահովելով: Ի վերջո հենց այդ մրցակցությունն է, որ պետք է խթանի ազգայինը:

Դա է ազգայինը, ոչ թե այն, ինչ փորձ է արվում մատուցել, այսպես ասած, բողոքի ակցիաների միջոցով: Իրականում դա ընդամենը ամբողջատիրական մտածողության հենքը պահելու փորձն է, որովհետև այդ համակարգից սերող որևէ ուժ կանգնած է երկընտրանքի առաջ՝ կա՛մ պահպանել այդ հենքը և ըստ այդմ՝ դրա վրա կառուցել քաղաքական հաջողության որևէ ակնկալիք, կա՛մ փոխվել և պատրաստվել նոր հանրության, նոր մտածողության հետ աշխատանքի: Իրականում հինը՝ համակարգայինը, շփոթում են ազգայինի հետ: Թերևս գիտակցաբար, կատարելով ընտրություն առաջին տարբերակի օգտին և տարբեր պատճառներով ու շարժառիթներով խուսափելով ընտրել փոխվելու տարբերակը: Մինչդեռ ազգայինը կենսունակ է նորի հետ ասոցացման պայմաններում:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում