Thursday, 25 04 2024
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.

Սափեյաններից ոչ ոք այս հիմնարկում չպետք ա աշխատի. Քարակերտ գյուղում միջադեպը հրահրել են ոչ թե Սափեյանները, այլ ՋՕ պետի կողմնակիցները

Այսօր Քարակերտ գյուղում գտնվող «Թալին» ՋՕԸ-ի վարչական շենքում տեղի է ունեցել միջադեպ։ Իրականում միջադեպը տեղի է ունեցել բոլորովին այլ կերպ, քան ներկայացվում է մամուլում։ Միջադեպ հրահրողները, ճանապարհ փակողները եղել են հենց ՋՕԸ պետի կողմնակիցները։

Սափեյան եղբայրներից մեկի որդին իրականում երեկ նշանակվել է «Թալին» ՋՕ-ի պետի տեղակալ։ Մեկ օր առաջ էլ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից Սափեյանը ներկայացվել է աշխատողներին։ Այսօր առավոտյան, երբ Սափեյանը գնացել է աշխատանքի, նրան է մոտեցել ՋՕ աշխատակիցներից մեկը և հայտարարել, թե Սափեյաններից ոչ ոք չի աշխատելու այդ հիմնարկում, և իրենք պայքարելու են մինչև վերջ, ճանապարհ են փակելու և աղմուկ են բարձրացնելու։ Միջադեպը հրահրել են «Թալին» ՋՕԸ պետի կողմնակիցները։ Դրանից հետո էլ գյուղի մի խումբ բնակիչներ են միջադեպ հրահրել, ճանապարհ փակել։ Նրանց մեջ են եղել նաև Թալին ՋՕԸ պետի զարմիկները։

ՀԱԿ իրավական հանձնաժողովի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանն էլ նշեց․ «Պետք է նշել, որ ֆորմալ առումով Սափեյանները ՀԱԿ անդամներ չեն, բայց Ժորա Սափեյանը Հայ ազգային կոնգրեսի ակտիվ համակիր է։ Ուզում եմ մասնավորապես հիշեցնել, որ Սափեյան ընտանիքի անունը մամուլում հայտնվեց, որ 2008 թվականին նրանց ընտանիքի դեմ ապօրինի հետապնդում էր սկսվել։ Եւ այս միջադեպը քոչարյանական մամուլում միանգամայն հակառակ կերպով է ներկայացվել։ Ոտքից գլուխ շուռ է տրվել իրականությունը, ներկայացվել է կեղծ իրականություն՝ դրանով փորձելով հերթական վնասը հասցնել թե նախին քաղբանտարկալներին, թե Հայ ազգային կոնգրեսին»:

Նշենք, որ նախորդ իշխանությունների ազդեցության տակ գտնվող մի շարք լրատվամիջոցներ գրում են, թե ՋՕԸ-ի գրասենյակ են ներխուժել Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) անդամներ Սափեյան եղբայրները՝ իրենց որդիների հետ, ու զենքի սպառնալիքով փորձել են իրենց կրտսեր որդուն նշանակել պետի տեղակալ՝ դրանով փորձելով ըստ էության քաղաքական երանգ տալ կատարվածին։ Իրականում ճիշտ հակառակն է եղել։ Ինչպես արդեն նշեցինք, կրտսեր Սափեյանը մեկ օր առաջ արդեն նշանակված է եղել, և նախարարությունից նրան ներկայացրել են աշխատողներին։

Ինչ վերաբերում է լուրերին, թե կրակոցներ են հնչել միջադեպի ժամանակ, ապա մեզ հաջողվեց պարզել, որ ոչ մի կրակոց էլ չի եղել իրականում։

Կրակոցների մասին լուրը չեն հաստատում նաև ոստիկանությունից՝ նշելով, որ դեռ ճշտումներ են կատարվում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում