«Ես բաց, հրապարակային և առանց չափազանցության ասում եմ, որ որոշ կադրեր մեր երկրի անվտանգության տակ դրված ական են: Ես բավականին լայնախոհ եմ, և ինձ շատ դժվար է մեղադրել պահպանողական, հետադիմական լինելու մեջ: Բայց երբ Հանրապետության մետրոյի տարածքում հակաէսթետիկ, հակահիգենիկ պերֆորմանսի, փորձարարական արվեստի, ինստալյացիայի հետ կապ չունեցող ինչ-որ մեկը փորձում է համարել իր ազատ ստեղծագործելու իրավունքը, ես այստեղ լրջագույն խնդիր եմ տեսնում»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Պատգամավորի խոսքով՝ կառավարության կադրային քաղաքականությունը որոշ դեպերում աղետալի է և սա ական է՝ պետության անվտանգության տակ դրված: