ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը կառավարության այսօրվա նիստից հետո անդրադարձավ իր դեմ ակցիաներին ու հրաժարականի պահանջին։ Նա ասաց, որ քաղաքական գործընթացներ են, բարեփոխումների ծավալը մեծ է, և կլինեն խմբեր, որոնց կարող են նաև նման պահանջներ դնել։
«Մենք պատրաստ ենք այդ խմբերին ընդունել, իրենց պահանջները լսել, բացատրել։ Բայց ես ինչքան հասկացա, նրանց ոչ բոլոր հատվածներն են հակված որևէ պահանջ ձևակերպելու, այլ պարզապես քաղաքական ակցիա են անում»,- ասաց նա։
Արայիկ Հարությունյանն ասաց, որ պատրաստ է հրաժարական տալ միայն այն ժամանակ, երբ կկարծի, որ իր լիազորությունները բավարար չի կատարում։