Կառավարության այսօրվա նիստում ընդունվեց 2019 թվականի ձմեռային զորակոչ և զորացրում անցկացնելու մասին որոշումը։ Այն այս տարի կանցկացվի փոքր-ինչ ավելի վաղ, ինչի մասին նիստի ժամանակ հայտնեց պաշտպանության նախարարի տեղակալ Տիգրան Բալայանը։
Նա հայտնեց, որ հունվարի ընթացքում զորակոչ և զորացրում գրեթե չի լինում՝ կապված աշխատանքային օրերի սակավության հետ։ Դրա համար, ըստ փոխնախարարի, նախատեսվում է զորակոչը սկսել ավելի շուտ՝ դեկտեմբերի 16-ին։