Saturday, 20 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ինչպիսին կլինի ֆուտբոլային իշխանության հակահարվածը Արթուր Վանեցյանին

ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը երեկ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ նշանակեց Աբրահամ Խաշմանյանին: Հիշեցնենք, որ ավելի վաղ Վանեցյանը «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Ջևան Չելոյանցի և «Լոռի» ակումբի նախագահ Թովմաս Գրիգորյանի հորդորով մոտ էր ռուսական կանանց ակումբներ գլխավորած Ալեքսանդր Գրիգորյանին ազգային թիմը վստահելուն: Ի դեպ, երեկ Գրիգորյանն այցելել է ֆուտբոլի ֆեդերացիա, նույնիսկ կազմել նոյեմբերի 15-ին Հունաստանի դեմ հանդիպմանը հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը: Մի քանի ժամվա ընթացքում իրավիճակը կտրուկ փոխվեց, և հետ կանգնելով Գրիգորյանին նշանակելու մտքից՝ Վանեցյանը հավաքականի գլխավոր մարզիչ նշանակեց Հայաստանում ճանաչված մասնագետ Աբրահամ Խաշմանյանին:

Վանեցյանի այս քայլը որոշակիորեն հանդարտեցրեց մթնոլորտը հատկապես երկրպագուների շրջանում, քանզի կանանց մասնագետին ազգային թիմ վստահելը, մեղմ ասած, անընդունելի և նույնիսկ ամոթալի էր: Գրիգորյանին նման աշխատանք վստահելը կնշանակեր առճակատման գնալ ֆուտբոլային հասարակության հետ:

Խաշմանյանի նշանակումից ժամեր անց ՀՖՖ Ներքին աուդիտի և համապատասխանության կոմիտեի նախագահ Մեսրոպ Առաքելյանը հանդես եկավ ըստ էության աղմկահարույց հայտարարությամբ, որը կարող է էական նշանակություն ունենալ հայկական ֆուտբոլի հետագա զարգացման համար: «Այսօր՝ 06.11.2019թ. 18:51-ին, ՀՖՖ պաշտոնական կայքում տարածվեց տեղեկատվություն, համաձայն որի՝ ՀՖՖ նախագահի կողմից նշանակվել է ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ։ Համաձայն կանոնադրության 39-րդ հոդվածի թ) կետի՝ գլխավոր մարզչի նշանակման իրավասությունը պատկանում է բացառապես ֆեդերացիայի գործադիր կոմիտեին։ Ժողովի կողմից 26.06.2019թ. ընդունված կանոնադրությունը, համաձայն 80-րդ հոդվածի, դեռևս իրավական ուժ չի ստացել, քանի որ չի հաստատվել պետական ռեգիստրի կողմից։ Այսպիսով, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի նշանակումը առանց գործադիր կոմիտեի ուժ չունի և առ ոչինչ է»,- ֆեյսբուքյան իր էջում գրել էր Առաքելյանը։

Վերջինիս հայտարարությունը հաստատում է այն պնդումը, որ Վանեցյանը ազգային հավաքականի մարզչի ընտրության հարցում ուղղակի բանի տեղ չի դնում ՀՖՖ մյուս աշխատակիցների, գործոմի անդամների կարծիքը: Վանեցյանն անում է այն, ինչ ուզում է, ինչն ուղղակի անընդունելի է: Արդյոք կարելի՞ է ժամերի ընթացքում որոշել ազգային հավաքականի ճակատագիրը:

Առաքելյանի գրառմանը հաջորդել էր ՀՀ առողջապահության նախարար, ՀՖՖ գործոմի անդամ Արսեն Թորոսյանի կոշտ հայտարարությունը: «ՀՖՖ նախագահի նման վարքագիծն անընդունելի է և պետք է համապատասխան վերաբերմունքի արժանանա ՀՖՖ գործկոմի ու ընդհանուր ֆուտբոլային հանրույթի կողմից»,- ասել էր Թորոսյանը:

Ստացվում է, որ խախտելով օրենքը և անտեսելով ՀՖՖ գործկոմը՝ Վանեցյանը ի վերջո հավաքականի մարզիչ է նշանակել իր նախընտրած թեկնածուին: Իրավիճակն իսկապես կոլապսային է և պահանջում է շուտափույթ կարգավորում:

Նշենք, որ ՀՖՖ գործկոմը բաղկացած է 16 անդամներից: Նրանց թվում են ՀՀ տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը և այլք:

Փաստորեն, իր իսկ քայլով Արթուր Վանեցյանը ոչ միայն անհարգալից վերաբերմունք է ցույց տվել ՀՖՖ մյուս աշխատակիցների, այլև ՀՀ իշխանության բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ, որոնք անմիջական կապ ունեն հայկական ֆուտբոլի հետ: Կրկին նշենք, որ ստեղծված իրավիճակի միակ ելքը Արթուր Վանեցյանի հեռացումն է ՀՖՖ նախագահի պաշտոնից: Բանը բանից վաղուց անցել է, և ժամանակն է հստակ քայլեր անելու: Ակնկալվում է, որ ՀՖՖ գործկոմը, որի առանցքային ներկայացուցիչները իշխանության ներկայացուցիչներ են, կոշտ գնահատական կտան Վանեցյանի գործողություններին: Ավելի ստույգ՝ եկել է ժամանակը, որ ՀՖՖ գործկոմն անվստահություն հայտնի Վանեցյանին, և նրա հեռացման հարցը դրվի քննարկման:

Արսեն Թորոսյանի և Մեսրոպ Առաքելյանի հայտարարություններից հետո երեկ սոցիալական ցանցերում հնչեցին կարծիքներ, որ ֆուտբոլը չի կարելի քաղաքականացնել: Ստեղծված իրավիճակում ֆուտբոլը չի քաղաքականացվում: Այո, ֆուտբոլային իշխանության որոշ ներկայացուցիչներ ունեն նաև քաղաքական պաշտոններ, բայց սա միանգամայն նորմալ և ընդունված երևույթ է: Չմոռանանք, որ նույն Արթուր Վանեցյանը զբաղեցնում էր ԱԱԾ տնօրենի պաշտոնը: Չմոռանանք նաև, որ ֆուտբոլը ակամայից գլոբալ քաղաքականության մի մասն է կազմում:

Այսօր մեր առաջնային խնդիրը ոչ թե ֆուտբոլը քաղաքականությունից զերծ պահելն է, այլ թույլ չտալը, որ հայկական ֆուտբոլը վերջնականապես դառնա ղումարբազության և խեղկատակության օջախ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում