«Այսօր մոդա է դարձել՝ զինվորին սպանում են ու ասում ինքնասպանության են հասցրել։ Ո՞վ է հասցրել իմ տղային ինքնասպանության։ Եթե մի հոդվածը դնում են, թող ապացուցեն, որ մեր երեխեքն ինքնասպան են եղել։ 18 տարի ապրում են ինքնասպան չեն լինում, գնում հասնում են բանակ ինքնասպա՞ն են լինում»,- Կառավարության դիմաց տեղի ունեցող բողոքի ակցիայի ժամանակ, լրագրողների հետ զրույցում ասաց սևազգեստ մայրերից մեկը։
Նրանց խոսքով, բանակում տեղի ունեցած սպանությունը կոծկելու լավագույն ձևն է ասել, թե ինքնասպան են եղել։
«Նոր Հայաստանում էլ է շարունակվում նույն ձեռագիրը, նույն սպանությունները որակում են ինքնասպանություններ։ Ճաշարաններն են ցույց տալիս, որ սնունդը լավն է, բայց ավելի լավ է զինվորը շան միս ուտի, բայց ողջ, առողջ հետ վերադառնա իր ծնողի մոտ»,-ասաց մայրերից մեկը։