Thursday, 18 04 2024
12:20
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
12:10
Սահմանապահ Կոթիում նոր փողոցներ են լուսավորվել՝ ավտոմատ և հեռավար կառավարմամբ
36 կգ ոսկյա ձուլակտորների հափշտակման գործով 12 անձ է անցնում
Ու՞մ դիմաց է Ռուսաստանը մերկացնում Կովկասյան ճակատը
11:45
Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղծվել փոթորկի և հեղեղների հետևանքով
Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրից 235,8 քմ մակերեսով տարածքը կվերադարձվի պետությանը
11:15
ԱՄՆ-ն Իսրայելին 26, Ուկրաինային՝ 61 մլրդ դոլար կտրամադրի
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
10:45
«Ռուսաստանը վստահության արժանի դաշնակից կամ գործընկեր չէ». Պատել
Դատարանը տնային կալանք է կիրառել Սամվել Վարդանյանի նկատմամբ
10:15
Նավթի գները նվազել են. 17-04-24
Լուրերի աոավոտյան թողարկում 10։00
Արշակունյաց պողոտայում «GAZelle» բեռնատար է այրվել
Արևմուտքը սատարում է «Խաղաղության խաչմերուկին». սա շատ ավելի կարևոր է, քան խոստացված փողի չափը
Տեղումներ չեն սպասվում
Վրաստանում հանրությունը մոբիլիզացվում է. նոր թեժացումներ են սպասվում
Սանահինցիները «կանկախանան». «Հրապարակ»
Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին. «Հրապարակ»
Հայ-սաուդյան մերձեցման համար նպաստավոր պայմաններ են ստեղծվել
Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը. «Հրապարակ»
ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Օսկանյանին սպասելիս. «Հրապարակ»
Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»
Էրդողանը շտապեցնում է Պուտինին
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան

Սերժ Սարգսյանն ու Քոչարյանը նեոֆաշիստների միջոցով փորձում են քաղաքական օրակարգ ձևավորել

«Կարծես մի քիչ չափ ու սահմանը անցնում ենք. մեզ մոտ այնքան դեմոկրատիա է, որ ով ինչ ցանկանա՝ կարող է խոսել, և այդ ամենը կարող է առնվազն 4-5 հեռուստաընկերությամբ եթեր գնալ: Այսինքն՝ խոսքի բացարձակ ազատություն է՝ առանց ցենզուրայի, դրա համար էլ տարբեր անկյուններից մարդիկ որոշել են, որ ի վերջո միգուցե պե՞տք է լինի ցենզուրա»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նկատեց սոցիոլոգ Արտակ Սաղաթելյանը:

Լրագրող, հրապարակախոս Կարպիս Փաշոյանն էլ կարծում է, որ այժմ ապրում ենք խառնակ ժամանակաշրջանում, և հանրությունը դարձել է գրաքննող. «Այսինքն՝ ստեղծվել է ինչ-որ կարծրատիպերի, միֆերի ինչ-որ համակարգ, որից դուրս գտնվող ցանկացած արժեք կամ երևույթ ենթարկվում է գրաքննության և ներկայացվում որպես օտարածին արժեք»:

Վկայակոչելով պատմության փորձը՝ Կարպիս Փաշոյանը նշեց, որ ծայրահեղ նացիոնալիստական շարժումները միշտ ուղղորդվում և ֆինանսավորվում են համապատասխան կենտրոնների կողմից. «Մի ժամանակ այդպիսի գործունեությամբ զբաղվում էր խորհրդային ԿԳԲ-ն, որպեսզի շեղեր երկրներին անկախության ճանապարհից»:

Դիտարկմանը՝ Հայաստանը կարո՞ղ է ժողովրդավարության ջատագով համարվել, եթե նախընտրում է մնալ Ռուսաստանի ազդեցության ուղեծրում, Արտակ Սաղաթելյանը արձագանքեց. «Կարծում եմ՝ «նախընտրել» բառը հանգիստ կարելի է փոխել այս կոնտեքստում. մենք այնքան էլ չենք նախընտրում, այլ ինչ-որ փուլում մեր փոխարեն արդեն նախընտրել են: 2013 թվականից մտել ենք ռուսական ուղեծիր, և դուրս գալը շատ ավելի բարդ գործընթաց է: Մի խոսքով՝ ռուսական, այսպես ասած, բարեկամությունը պարտադրված է մեզ»:

Կարպիս Փաշոյանը հավելեց՝ ժողովրդավարությունը Ռուսաստանին ոչ հետաքրքրում է, ոչ էլ խանգարում. «Նույնիսկ Սերժ Սարգսյանի օրոք Հայաստանը տասնապատիկ ավելի ազատ էր, քան Ռուսաստանը: Ռուսաստանն ունի մեկ մտահոգություն՝ որ Հայաստանը միջազգային հարաբերություններում չփոխի իր քաղաքական օրիենտացիան և չանի այնպիսի գործողություններ, որոնք կսպառնան Ռուսաստանի ազգային անվտանգությանը, ինչպես արեց Ուկրաինան»:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում