Կառավարության այսօրվա նիստում ընդունվեց որոշում, որի հիման վրա՝ աուտիզմ և նման խնդիրներ ունեցողների հետ աշխատանք տանողներին հավելավճարներ կտրամադրվեն։
Պետական կազմակերպությունների դեպքում, ըստ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի, այս կարգավորումը գործում էր մինչ այս, իսկ հիմա իրենց այս որոշմամբ՝ նույն հավելավճարները կվճարվեն նաև մասնավոր կազմակերպություններում այդ աշխատանքը կատարողներին։
«Էստեղ խոսքը 30 տոկոս հունվարի 1-ից հավելավճար վճարելու մասին է։ Այսինքն՝ փաստացի աշխատավարձը 30 տոկոսով բարձրացնելու մասին է խոսքը», – ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։