Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Գլխավոր խնդիրն ու իշխանության ստատուս-քվոն

Թե հեղափոխությունից ու իշխանափոխությունից առաջ, թե նաև դրանից հետո Հայաստանի քաղաքական համակարգի գլխավոր խնդիրներից և առանցքային գործընթացներից մեկը շարունակում է լինել ընդդիմության հարցը: Այդ հարցը, իհարկե, մինչհեղափոխական և հետհեղափոխական շրջանում ունի իր որոշակի առանձնահատկություններն ու տարբերությունները, սակայն ընդհանուր առմամբ ակնառու է, որ շարունակում է լինել գլխավոր խնդիրներից մեկը: Միևնույն ժամանակ, ինչպես պարզ դարձավ հեղափոխությանը հաջորդած զարգացումներից, որոշակի պատրանքային է եղել այն, թե Հայաստանում ընդդիմության խնդիրները եկել են կամ բխել են իշխանության ռեպրեսիվ բնույթից, քաղաքական անազատություններից և այլն:

Դարձավ ակնառու, որ ընդդիմության ու իշխանության հարցերը, որքան էլ փոխկապակցված են, այդուհանդերձ մտածել, թե դրանցից մեկի որևէ լուծում ինքնաբերաբար բերելու է լուծման մյուս դաշտում՝ թյուր է: Փոխկապակցվածությամբ հանդերձ, այդուամենայնիվ, իշխանության քաղաքական հարցն ունի լուծման իր ուրույն տրամաբանությունն ու մեխանիկան, պահանջում է իր ուրույն մոտեցումներն ու մեթոդաբանական դիտարկումները, տարբերակները, օրենսդրական կարգավորումները, և ընդդիմության հարցն էլ նույն կերպ պահանջում է իրենը: Լուծումներն այստեղ կարող են ունենալ փոխազդեցություն, սակայն դա խիստ անբավարար է խնդիրների ամբողջական լուծման մոտենալու համար անգամ: Ասել, թե հեղափոխությունից հետո լուծվել է իշխանության քաղաքական հարցը, դա էլ կլինի թերի: Իշխանության հարցը՝ որպես քաղաքական երևույթ, դեռ լուծում է պահանջում, գտնվում է լուծման գործընթացում: Ընդ որում, այստեղ, իհարկե, ընդդիմության համար պայքարում տեղի ունեցող խմորումները իրենց ազդեցությունն են թողնում իշխանության քաղաքականացման գործընթացի վրա:

Օրինակ՝ երբ տարբեր ընդդիմադիր հավակնություն ունեցող խմբեր թիրախավորում են իշխանության այս կամ այն ներկայացուցչին, թևին, այս կամ այն ոլորտի պատասխանատուին, ապա դրա հետևանքով ստեղծվում է մի վիճակ, երբ իշխանության մեջ խթանվում է այսպես ասած՝ բնական մրցակցություն, և ի հայտ են գալիս իշխանության թույլ օղակները: Այլ կերպ ասած, այդ իրողությունը, իրերի այդ հարաբերակցությունը կոփում է իշխանությանը, որպես քաղաքական օրգանիզմ, նպաստում իշխանության մեջ ուժերի հարաբերակցության, ներիշխանական քաղաքական ստատուս-քվոյի ձևավորմանը, հնարավոր է՝ վերաձևմանը: Օրինակ՝ ներկայումս թիրախում է կրթության ու գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, հայտնի առիթներով կամ պատճառներով: Եթե Հարությունյանը արդյունավետ դիմակայի, ապա անկասկած է, որ դրանով նա, իհարկե, կամրապնդի իր դիրքերը իշխանության մեջ: Եթե ոչ, ապա անկախ պաշտոնավարումը շարունակելուց, նա որոշակիորեն կկորցնի քաղաքական ներքին հարաբերակցության հարցում: Արայիկ Հարությունյանը միայն օրինակ է, որովհետև թիրախները փոխվում են, ընդ որում՝ բավականին դինամիկ:

Մասնավորապես, նկատելի է, որ Կադաստրի կոմիտեի պետի պաշտոնից հրաժարական ներկայացրած Սարհատ Պետրոսյանը, կարծես թե, օրակարգ է բերում քաղաքաշինական ոլորտի և դրա պատասխանատուների հարցը, այդ թվում՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի թիրախավորումով:

Ավինյանը, իհարկե, առաջին անգամ չէ, որ հայտնվում է այդպիսի թիրախում, սակայն սրանք գործնականում միտումներ են, որոնք վկայում են՝ Հայաստանում ընդդիմության համար պայքարը, անկասկած, իր ազդեցությունն է թողնելու իշխանության ներսում ստատուս-քվոյի բյուրեղացման վրա: Սակայն ընդդիմությունը դրանից, որպես այդպիսին, իհարկե, չի բյուրեղանում: Եվ այստեղ պատճառը լոկ այն չէ, որ առավելապես կազմված է կամ սնուցվում է նախկին իշխող համակարգից: Պատճառն այստեղ այն է, որ կա բովանդակային համարժեքության, իրավիճակը գնահատման խնդիր: Ինչպես մինչ հեղափոխությունը ընդդիմության գլխավոր խնդիրներից էր իշխող համակարգի ախտորոշման ամբողջականության խնդիրը, այս դեպքում էլ ընդդիմության գլխավոր խնդիրներից է Հայաստանում տեղի ունեցած փոփոխության խորքային ընկալման անկարողությունը կամ ընկալելու ցանկության բացակայությունը:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում