Կիպրոսի իշխանությունները ԶԼՄ-ներում հրապարակումներից հետո նախաձեռնել են 26 անձի քաղաքացիությունից զրկելու գործընթացը, որոնք «ոսկե անձնագիր» են ստացել՝ ներդրումների փոխարեն։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։
Նշվում է, որ մի քանի հեղինակավոր պարբերականներ տեղեկություններ են հրապարակել անձնագրերի սեփականատերերի մասին, ներառյալ՝ Կամբոջայի վերնախավի և արդարադատությունից մալայզիացի փախստականի մասին
Հետաքննությունը ցույց է տվել, որ Կամբոջայի վարչապետ Խուն Սենի մեծահարուստ ազգականները և դաշնակիցները քաղաքացիություն են գնել և նրա մերձավոր շրջապատի 8 անդամ Կիպրոսի «ոսկե անձնագրեր» են ստացել։
Սակայն Կիպրոսի ՆԳ նախարար Կոստանտիանոս Պետրիդեսը չի հայտնել անձանց ազգությունն ու անունները, որոնց նկատմամբ սկսվել է քաղաքացիությունը հետ կանչելու գործընթացը։