Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը հաստատել են համատեղ հանդիպում անցկացնելու մասին տեղեկությունը։ Այդ մասին Թրամփը գրել է Twitter-ի իր էջում։ Նմանատիպ տեղեկություն է հայտնվել նաև Թուրքիայի նախագահի կայքում։
Նշվում է, որ նախագահները կհանդիպեն Վաշինգտոնում, նոյեմբերի 13-ին։
Հեռախոսային բանակցությունների շրջանակում կողմերը քննարկել են երկկողմանի գործակցությունը, ինչպես նաև տարածաշրջանների առանձին խնդիրներ։ Թրամփը և Էրդողանը խոսել են նաև ահաբեկչության ոչնչացման, սիրիացի քրդերի հետ խաղաղ հարաբերություններ հաստատելու մասին։