«Ժամանակ» թերթը գրում է. «Հատուկ քննչական ծառայությունում նյութեր են նախապատրաստվում Վարչական դատարանի դատավոր Արթուր Ավագյանի մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ։
Դատավորը, հիշեցնենք, զենքով սպառնացել էր ազդանշաններով ճանապարհ խնդրող ԱԻՆ-ի աշխատողներին։
Մեզ հայտնի դարձավ, որ դատավորի կինն էլ՝ Նոնա Քամալյանը, նոտար է Էրեբունի վարչական շրջանում։ Նոնա Քամալյանը նախկին նախարար, ՊԵԿ վարչության նախկին պետ Արսեն Քամալյանի դուստրն է։
Նրանք բազմաթիվ բիզնեսներ ունեն, մասնավոր դպրոց, ավտոլվացման կետեր»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: