Եկմալյանի նախկին բնակիչները տարիներ շարունակ պայքարում են իրենց բնակարանների դիմաց փոխհատուցում ստանալու համար:
Հիշեցնենք, որ 2006 թվականին պետության կարիքների համար քանդվեցին նշված հասցեում բնակվող մարդկանց բնակարանները ու թեև ունեն այդ գործարքի հետ կապված պայմանագրեր, սակայն, մինչ օրս, դրանց դիմաց ոչինչ չեն ստացել:
«Շատերը փոխհատուցում ստացել են, մնացել ենք 12 հոգի»,- նշեց բնակիչներից մեկը: Խաբված բնակիչները շարունակում են պայքարը, մեկ ամիս առաջ դիմում են գրել, նոր իշխանություններից ակնկալում են խնդրին լուծում տալ»: