Թուրքական անվտանգության ուժերը Սիրիայում ձերբակալել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադի կնոջը՝ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն:
«Ալ-Բաղդադին ինքնասպան է եղել թունելում: Մենք նրա կնոջը բռնել ենք Սիրիայում: Բայց մենք դրանից ոչ մի աղմուկ չենք բարձրացրել»,- ասել է Թուրքիայի ղեկավարը:
Նա հավելել է, որ ալ-Բաղդադի քույրը և նրա ամուսինը նույնպես ձերբակալվել են: