Thursday, 25 04 2024
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել

Հակահեղափոխական ուժերը մի գծի վրա են. նրանց բոլորին միավորել է նույն դժբախտությունը

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրինագիծ է մշակել, ըստ որի՝ բուհերում

«Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաները չեն լինելու պարտադիր ուսուցման առարկաներ։

ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողներն այսօր դասադուլ էին հայտարարել՝ բուհական ուսուցման ծրագրում այդ առարկաները ոչ պարտադիր դարձնելու օրինագծի պատճառով: Նրանց էին միացել նաև մի խումբ դասախոսներ: Անշուշտ, կա նաև քաղաքական որոշ շրջանակների հետաքրքրվածություն և միջամտություն այս բանավեճին:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը, «Քաղաքացու որոշում» կուսակցության գերագույն մարմնի անդամ Գարեգին Միսկարյանը և կառավարման հարցերի փորձագետ Սերոբ Անտինյանը:

Անդրադառնալով դիտարկմանը, որ կառավարության քայլերը խոշորացույցի տակ են, Վիկտոր Ենգիբարյանը նշեց. «Դա շատ լավ է, իրական ընդդիմությունը պետք է ցույց տա կառավարող ուժի թերացումները, այլ տեսակետներ հայտնի, որպեսզի կառավարող ուժը կարողանա ավելի արդյունավետ կառավարել: «Իրականում կան մանիպուլյատիվ խնդիրներ. մինչև այժմ պարտադրվել է, որ բոլոր բուհերում այդ առարկաները լինեն պարտադիր, այժմ կա նախնական մտադրություն, որ բուհը հնարավորություն ունենա ինքը որոշել այդ առարկաները դասավանդել, թե ոչ: Իհարկե բանասիրկան ֆակուլտետի ուսանողների պարագայում այլ է: Նույնիսկ զավեշտալի է, որ բուհում պետք է մայրենի լեզուն սովորեն. մեր դպրոցի աշակերտը պետք է վարժ և անթերի տիրապետի հայոց լեզվին»:

Սերոբ Անտինյանը նկատեց, որ հայ բանասիության ֆակուլտետի դասախոսները և նաև ուսանողները, որոնց մի մասը ապագա դասախոս պետք է լիներ, մնալու են անգործ, երբ որ տարբեր ֆակուլտետներում այլևս չդասավանդվի «Հայոց լեզու և գրականություն» առարկան: «Խնդիրը ռազմավարական է, խնդրին պետք է մոտենալ հայեցակարգային. Ի՞նչ ենք ուզում կրթությունից, բարձրագույն կրթությունից և բուհերից»: Կառավարման փորձագետի դիտարկմամբ՝ իրականացվում է ինչ-որ բարեփոխում՝ դարձյալ չհետևելով բարեփոխումների մեթոդաբանությանը: Պետք է կառուցվածքային բարեփոխումները հաջորդեն կառուցվածքային բարեփոխումներին, սակայն մենք միանգամից անցնում ենք երկրորդ փուլին»:

Գարեգին Միսկարյանն ընդգծեց, որ բուհերից «Հայոց լեզու» առարկան հանելու մասին խոսք չի կարող լինել. «Կա մասնագիտական տերմինաբանություն, որը դպրոցում չեն ացնում: Բայց պետությունը չի կարող պարտադրել, որ դպրոցի նույն ծրագիրը պարտադրվի նաև բուհում: Ոչ պարտադիր լինելը չի արգելում, որ բուհում այդ առարկաները դասավանդվեն: Այս հարցը շահարկվում է քաղաքական դաշտում մանիպուլյացիաների առիթ է դիվիդենտներ շահելու համար»:

Քննարկման մասնակիցների դիտարկմամբ՝ պետությունը կրթական համակարգում պետք է առաջնահերթություններ սահմանի:

 

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում