Tuesday, 16 04 2024
Ընդդեմ Ադրբեջանի հայցը ընթանում է հօգուտ Հայաստանի
Գուցե աղմկահարույց էին քանդման աշխատանքները, զավթված կանաչ տարածքները մեկի ամառանոցը չի կարող լինել
«Կոնսերվատորիայի տեղափոխումը չի նշանակում փակել», «Մեզ ուղիղ չվերաբերող հարց է,ԿԳՄՍՆ-ի հետ քննարկեք»
Եղել է և՛ հարցաքննություն, և՛ առերեսում. Հակոբ Ասլանյանը՝ իրեն առնչվող միջադեպի մասին
Ալիևը բացեց «Ռազմավարի պուրակը», «Հա՛յ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են ՄԱԿ-ի դատարանի համար
625 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում
Ղազախստանը թուրք-ադրբեջանական շահերի դեմ երբեք չի գնացել. չի կարող լինել անաչառ միջնորդ
Փրկարարները հայտնաբերել են ՀՀ Կարմիր գրքում գրանցված վիրավոր լորաճուռակ
Հարգելի՛ Մարիա բաջի, տես ԱՄՆ-ն ինչպես է կանգնել իր դաշնակցի կողքին․ մեզ նրա պես դաշնակից է պետք
Քննության ընթացքին հետևել է Սուրեն Պապիկյանը
Թբիլիսիում ծավալվող թեժ իրադարձությունները ունեն տարածաշրջանային ընդգրկում․ հայացք Երևանից
Ուղիղ․ ՀՀ-ում Իրանի դեսպանի ասուլիսը
ՊՆ պաշտոնյան մեղադրվում է մի շարք զորակոչիկների օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար 125.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ
15:20
ԱՄՆ-ն Իսրայելին ծանուցել է, որ չի մասնակցելու Իրանի դեմ հնարավոր գործողություններին. ABC
Թուրքիան բանակցություններ է վարում ՀԱՄԱՍ-ի հետ
Հայաստանում ԵՄ առաքելության ձեւաչափը փոխվու՞մ է
14:45
«Եվրոպայի շուկան Չինաստանի ավտոմեքենաների հետ պետք է պատրաստ լինի արդար մրցակցության». Շոլց
14:30
Նավթի գներն աճել են- 15-04-24
14:15
Թեհրանում Իտալիայի հյուպատոսությունը ժամանակավոր փակ կլինի
Փորձ է արվում քննարկումից դուրս թողնել էթնիկ հայերի ազատազրկման, անհետացման և բռնագաղթման փաստերը
Ադրբեջանում երեխաներին սովորեցնում են սպանել, վերացնել հայերին, դա Բաքվի ցինիկ ռազմավարությունն է
Հայատյացությունը Ադրբեջանի պետական քաղաքականությունն է. Ալիևը վերջնականապես ջնջում Է հայի հետքը
Եզդիները պայքարեցին Արցախի համար. Ցեղասպանությունը չստորադասեք այժմեական կոնյուկտուրային նպատակներին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք այլընտրանք չունենք». Գալանտը՝ Օսթինին
13:30
ԱՄՆ-ն այն կարծիքին է, որ Իսրայելի պատասխանն Իրանի հարվածներին կլինի սահմանափակ․ NBC News
13:15
Ռիշի Սունակն Իսրայելին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել
Հայաստանը եզդիներին աջակցել և դատապարտել է 2014-ի եզդիների նկատմամբ ցեղասպանությունը․ ԱԳՆ փոխնախարար
Եզդի կանանց իսլամիստները վաճառում են․ 100 հազարավոր կանայք դեռ ճամբարներում են. Բաքոյան

Սառույցը հալվում է․ կարևոր ուղերձ Վաշինգտոնից

Համացանցում այսօր ակտիվորեն քննարկվում է ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի և նախկին նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա հանդիպումը։ Թերևս չարժե վիճել այն հարցում, որ այս հանդիպումը Սարգսյանի քաղաքական սուբյեկտությունը ճանաչելուն ուղղված որոշակի քայլ է, մյուս կողմից՝ նախկինների ոգևորությունը, մեղմ ասած, հիմնազուրկ է, որովհետև այլ խնդիր է երրորդ նախագահի այսօրվա կարգավիճակը ճանաչելը, ու միանգամայն այլ հարց է ռևանշիստական տրամադրություններ սնուցելը։ Այս տեսանկյունից երեկվա հանդիպումը նախկիններին որևէ բան տալ չի կարող ու քաղաքական առումով էական բան տալ չի կարող, որովհետև հին համակարգի ներկայացուցիչների միակ կռվանն անզուսպ ռևանշիզմն է՝ շաղախված քարոզչական մանիպուլյացիայով, որն ուղղակի չի կարող ընկալելի լինել դասական քաղաքականության կանոններով առաջնորդվող արևմտյան աշխարհի կողմից։ Այլ խնդիր է, որ Հայաստանի նոր իշխանությունները պարտավոր են հստակ հասկանալ այն ուղերձները, որոնք ստացվում են Վաշինգտոնից ու դրական ազդակ են հայ-ամերիկյան քաղաքական օրակարգ ձևավորելու համար։

Դեռ օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել էր Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին, որին ուղեկցում էին ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասի և տարածաշրջանային հակամարտությունների գրասենյակի տնօրեն Շերիլ Ֆերնանդեսը, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը, Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Քրիստոֆեր Վ. Սմիթը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության քաղաքատնտեսական բաժնի ղեկավար Ռայան Քեմբլը: Այս հանդիպման ժամանակ Շերիլ Ֆերնանդեսը ուշագրավ մի միտք էր հայտնել. «ԱՄՆ կառավարությունը սատարում է Հայաստանի ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումներին, հակակոռուպցիոն օրակարգին և տարածաշրջանային անվտանգության ջանքերին։ Հպարտությամբ վերահաստատում ենք մեր հարաբերությունները Հայաստանի հետ՝ շարունակելով ռազմավարական խորհրդակցություններն այս առանցքային հարցերի շուրջ»:

Սա հստակ և խոսուն փաստ է, որ Վաշինգտոնն ըստ էության սատարում է Հայաստանի հետհեղափոխական կառավարության ներքին բարեփոխումներին՝ դրանք կարևոր ազդակ համարելով երկու երկրների երկխոսության համար։ Ընդ որում, ուշագրավ է, որ, օրինակ, Ամուլսարի խնդիրը, որը նախկինում երկկողմ նման հանդիպումների առանցքային թեմաներից մեկն էր լինում, հիմա մղվել է երկրորդ պլան, նույնիսկ դուրս է մղվել օրակարգից՝ իր տեղը զիջելով հարցերի, որոնք ուրվագծում են Հայաստանի զարգացման հեռանկարը։

Ընդ որում, Վաշինգտոնի քաղաքական ուղերձներն արտահայտվում են նաև Հայաստանին տրամադրվող օգնության ծավալների մեծացման հարցում։

2019 թվականին Միացյալ Նահանգների աջակցությունը Հայաստանին ավելացել է 40 տոկոսով՝ կազմելով 60 միլիոն դոլար:

Ըստ դեսպանատան հաղորդագրության, ամերիկյան կողմի հատկացրած միջոցներն ուղղվել են նաև աջակցելու Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը՝ կոռուպցիայի դեմ պայքարին, էներգետիկ անվտանգությանը, մարդու իրավունքների պաշտպանության, քաղաքացիական հասարակության ամրապնդմանը, կրթական ծրագրերին ու անգլերենի դասավանդմանը, ինչպես նաև պետական մարմինների հաշվետվողականության ապահովմանը: «Նախորդ 27 տարիներին Միացյալ Նահանգները աջակցել է Հայաստանում ժողովրդավարական գործընթացների և ինստիտուտների զարգացմանը, և, միանշանակ, մենք չենք փոխի մեր մտադրությունն այժմ, երբ ժողովրդավարությունը Հայաստանում ուժեղ է, քան երբևէ: Ուստի, հպարտությամբ հայտարարում ենք այս տարի Հայաստանին ցուցաբերած ավելի քան 60 միլիոն դոլար աջակցության մասին»,- ասել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին:

Թրեյսին խոսում է Հայաստանում հաստատված «ուժեղ ժողովրդավարության» մասին, որը, թերևս, լավագույն գնահատականն է մեր երկրում տեղի ունեցած հեղափոխությանը, այն քայլերին, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն իրականացնում է քրեաօլիգարխիկ համակարգի ռեստավրացիայի ինստիտուցիոնալ հիմքերը բացառելու համար։

Հիմա Հայաստանի համար ստեղծվել է բացառիկ պատեհ առիթ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները զարգացնելու համար։ Մի կողմից դրան նպաստում են Հայաստանում տեղի ունեցած պատմական փոփոխությունները, որոնք չեն կարող չկապիտալիզացվել արտաքին քաղաքականության մեջ, մյուս կողմից՝ տարածաշրջանային մի քանի իրողություններ հուշում են, որ Վաշինգտոնը Հարավային Կովկասում կարող է խմբագրել իր քաղաքականությունը։ Թուրք-ամերիկյան հարաբերություններում ճգնաժամ է, Վրաստանի գործող էլիտան հաջորդ տարվա ընտրություններում վերարտադրվելու դեպքում հազիվ թե կարողանա նոր որակ հաղորդել վրաց-ամերիկյան հարաբերություններին, որովհետև հարևան երկրի պարագայում, կարծես, սրանից ավելին օբյեկտիվորեն չի ստացվում։ Ահա այս համատեքստը պատմական հնարավորություն է ընձեռում Հայաստանին, շատ էական է, որ գործող իշխանությունը իրապես գիտակցի ԱՄՆ-ի հետ հարաբերություներ զարգացնելու պահը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում