Thursday, 25 04 2024
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա

Հայաստանի տնտեսական զարգացման արգելակումը․ ինչո՞ւ է ավելացել վարկերի քանակն ու ինչպե՞ս են քաղաքացիները դրանք մարելու

Համաձայն  ՀՀ Կենտրոնական բանկի  տվյալների՝  Հայաստանում տրամադրված սպառողական, հիփոթեքային և այլ տեսակի վարկերն աճել են, բայց  միևնույն ժամանակ  վարկավորման տոկոսադրույքները Հայաստանում համադրելի երկրների համեմատ ցածր են:

Օրերս հրավիրված  ասուլիսում Կենտրոնական բանկի  ֆինանսական համակարգի կայունության զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը հայտարարեց, որ սրան զուգահեռ Կենտրոնական բանկը հետևողականորեն ուշադրություն է դարձնում, թե հասարակությունում որքան է պարտքի բեռի կուտակումը՝ անհրաժեշտության դեպքում համապատասխան գործիքակազմ կիրառելու համար:

Թեմայի վերաբերյալ «Առաջին լրատվական»-ը  զրուցեց տնտեսագետ Աշոտ Մարկոսյանի հետ։

«Մի բան ակնհայտ է, երբ երկրի տնտեսությունը մտնում է որոշակի ակտիվության փուլ, իսկ իմ կարծիքով՝ մեր տնտեսությունը հիմա հենց այդ փուլում է, ապա պետք է կարողանանք տնտեսությանն ապահովել  դրամական միջոցներով։ Էժան փողի քաղաքականությունը կամ դրամավարկային քաղաքականությունը, ըստ էության, տնտեսության զարգացման հիմնական գործիքներից մեկն է և սա պետք է ողջունել, սակայն Հայաստանի դրամավարկային քաղաքականության հիմնախնդիրը մեկ այլ տեղում է, մասնավորապես՝  սպառողական, հիփոթեքային կամ այլ տեսակի վարկերի ավելացումը շատ ավելի արագ տեմպերով է տեղի ունենում, քան այդ ռեսուրսների ներդրումը տնտեսության մեջ։ Սա  նշանակում է, որ արտադրողական վարկերի ծավալը նույն չափերով ու տեմպով չի ավելանում,  մինչդեռ տնտեսության զարգացման հիմնական միջոցը արտադրական վարկերն են»,- նշեց  տնտեսագետը։

Վերջինս  այս համատեքստում  մի ուշագրավ հարց բարձրացրեց․

«Հայաստանի տնտեսության զարգացումն  ավելի շատ ինչն է արգելակում՝ զարգացման ծրագրերի  բացակայությո՞ւնը, թե՞ թանկ փողը․ հենց սրա շուրջ պետք է լուրջ մտածել, քանզի սա է տնտեսական այն խնդիրներից մեկը,  որն  առաջիկայում էլ  տարիներ շարունակ կանգնած է մնալու մեր տնտեսության առաջ»։

Հարցին՝ սոցիալական տեսանկյունից խնդիրը դիտարկելիս՝ արդյո՞ք նորմալ է  այդքան շատ վարկային միջոցների տրամադրումը, արդյո՞ք բանկերն ունեն ռիսկերի կառավարման քաղաքականություն և սոցիալական առկա պայմաններում քաղաքացի-վարկառուներն  ինչպե՞ս  են կարողանալու այդ վարկային պարտավորությունները կատարել,  Աշոտ Մարկոսյանը  պատասխանեց․

«Դա հստակ բացատրություն ունի, որովհետև բանկային համակարգում գոյություն ունի  ժամկետնանց վարկեր հասկացությունը, որը, սակայն,  ներկա դրությամբ գտնվում է դեռ  իր նորմայի մեջ։

Մենք ունեցել ենք որոշակի ժամանակահատված՝ օրինակ 2015 թվականը, երբ  տրամադրվող վարկերը բավականին բարձր էին, այսինքն վերաֆինանսավորման տոկոսադրույքն անգամ 10․5 %-ից էլ  ավել էր, որն աշխարհում ամենաբարձր ցուցանիշներից է, սակայն ողջունելի է, իհարկե, որ գոնե վերջին 4-5 տարիներին այդ  տոկոսադրույքն իջել է՝ հասնելով 6․5 %-ի։

Բայց այս խնդիրն ունի  նաև հակառակ կողմ, այսինքն պրոբլեմը ոչ թե վարկերի բարձր տոկոսադրույքների կամ մեծ ծավալով վարկեր տրամադրելու մեջ է , այլ՝ քաղաքացիների ցածր եկամուտների, այսինքն  պետությունն ամեն ինչ պետք է անի, որ իր քաղաքացու եկամուտներն ու վճարունակության մակարդակը բարձրանա, իսկ դրա համար կան  համապատասխան ռեզերվներ»։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում