Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցում է Synopsys-Armenia ընկերության հիմնադրման 15-ամյակին։ Հանդիսավոր միջոցառման ընթացքում նա հանձնել է ՏՏ ոլորտի լավագույն աշակերտների և ուսանողների մրցանակները։
Ընկերության տնօրենի խոսքերով՝ ՏՏ ոլորտի լավագույն աշակերտների և ուսանողների մրցանակաբաշխության 15-ամյա պատմության ընթացքում դրան մասնակցել է Հայաստանի բուհերի շուրջ 1700 ուսանող և շուրջ 1200 աշակերտ։
Այս տարվա մրցույթին մասնակցել է 107 ուսանող և 80 աշակերտ։