Friday, 29 03 2024
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ

ԱԳ նախարար Մնացականյանը Շվեդիայի խորհրդարանում մասնակցել է ԱլԳ տասնամյակին նվիրված քննարկմանը

Պաշտոնական այցով Ստոկհոլմում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը նոյեմբերի 5-ին մասնակցել և ելույթ է ունեցել Շվեդիայի խորհրդարանում ԱլԳ տասնամյակին նվիրված թեմատիկ քննարկմանը, որը կրում էր «Խորհրդարանների և խորհրդարանականների դերը, երկխոսությունը և բազմակարծությունը ժողովրդավարությունում․ ուղենշելով ԱլԳ օրակարգը» խորագիրը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից։

«Իր ողջույնի խոսքում նախարար Մնացականյանը շնորհակալություն հայտնեց Լեհաստանին և Շվեդիային Արևելյան գործընկերության գաղափարական ծնունդի հիմնասյունում կանգնած լինելու և այն առաջնորդելու համար։

Անդրադառնալով Արևելյան գործընկերության տեսլականին՝ նախարար Մնացականյանը, մասնավորապես, կարևորեց նման ձևաչափով քննարկման անցկացումը, ինչը հնարավորություն է տալիս անդրադառնալու Եվրոպայի ներկայիս ընկալմանը. «Արևելյան գործընկերությունը հարևանության քաղաքականության մասն է: Այն Եվրոպայի հարևանությու՞նն է, թե՞ Եվրոպայի մասը: Արդյո՞ք այն Եվրոպայի արևելյան հատվածն է: Սա է մեր նախընտրածը. մենք գերադասում ենք տեսնել այն որպես կարևոր, լրացուցիչ հարթակ, որտեղ մենք՝ Եվրոպայի արևելքի, Եվրոպայի արևելյան հատվածի վեց երկրների ներկայացուցիչներս, աշխատում ենք Եվրոպական Միության հետ, վերջինիս անդամ պետությունների հետ, և, իհարկե՛, սա նաև համալրում է ԵՄ հետ երկկողմ ձևաչափով մեր աշխատանքները:

Արևելյան գործընկերության առանցքում ընկած են ընդհանուր արժեքները, այն, թե ինչպես ենք դիտարկում մեր հասարակությունները ժողովրդավարության, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության տեսանկյուններից: Եվ գալիք տասը տարիների ամենակարևոր նպատակն է Արևելյան գործընկերությունը հենց այդ հիմքերի վրա պահելը»:

Անդրադառնալով հասարակական-քաղաքական կյանքում կանանց և երիտասարդության ներգրավվածությանը՝ նախարար Մնացականյանը կարևորեց կին խորհրդարանականների ներկայությունն այս քննարկմանը և ընդգծեց, որ տարբեր ոլորտներում կանանց, ինչպես նաև երիտասարդների ակտիվ մասնակցության ապահովումը Հայաստանի և, ընդհանուր առմամբ, Արևելյան գործընկերության երկրների առաջնահերություններից մեկն է», ասվում է հաղորդագրության մեջ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում