Բելառուսի Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, հոկտեմբերի հեղափոխության օրվա կապակցությամբ քաղաքացիներին շնորհավորական ուղերձում նշել է, որ հանրապետությունը պահպանել է սովետական շրջանի լավագույն նվաճումները: Այս մասին ասված է պետության ղեկավարի կայքում հրապարակված խոսքում։
Նա նշել է, որ 1917-ի աշնան դեպքերից հետո առաջին անգամ ստեղծվեց Բելառուսի պետությունը, որը իրականացրել է «մեր ժողովրդի ինքնորոշման իրավունքը» և սեփական մշակույթի զարգացումը։
«Անձնազոհ աշխատանքով մենք վերափոխեցինք հայրենի հողը: Իրականացնելով մարտական սխրանք՝ պաշտպանեցինք երկրի անկախությունը: Պահպանելով սովետական դարաշրջանի լավագույն նվաճումները՝ կառուցեցինք ինքնիշխան պետություն»,- ասել է Լուկաշենկոն՝ շնորհավորելով հայրենակիցներին: