Tuesday, 23 04 2024
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարակ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ. «Ժողովուրդ»
Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում. «Հրապարակ»
Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը. «Ժողովուրդ»
36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել. «Ժողովուրդ»
Վրաստանը խոսեց «երկար մտածելուց» հետո
Սլովենիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղությանն ուղղված քայլը
Հրդեհ է բռնկվել Նուբարաշեն 11-րդ փողոցի երկու տներում
Դանիայի թագավորության պատվիրակությունն այցելել է Մարտունի համայնք
Պուտինը Սերգեյ Բեզրուկովին պարգևատրել է շքանշանով
Հուշարձանների անվտանգությունը հնարավոր է միայն, երբ թշնամանք չլինի. Փաշինյան
ԼՂ հայերի վերադարձը նման պայմաններում անհնարին եմ համարում. Փաշինյան
ՌԴ-ն և Ադրբեջանը հիբրիդային հարձակում են գործել ՀՀ-ի դեմ բրյուսելյան հանդիպումը կանխելու համար
ՀԱՊԿ-ի վրա սկզբունքորեն չի կարելի հույս դնել. չունեմ պատասխան՝ ինչու ենք մնում այնտեղ. Փաշինյան
Վարորդը ի նշան բողոքի ավտոմեքենան վարել է Գյումրու քաղաքապետարանի ուղղությամբ
Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ն ենք ձեռք բերել. ուժերի բալանսը կարևոր է խաղաղության համար
23:18
Մոսկվան Ալիևին հրավիրել է ավելի քան բաց խոսակցության
ԵՄ-ի հետ մերձեցման հրապարակային ճանապարհով ենք գնում. գաղտնի պայմանավորվածություններ չունենք
Մենք գիտենք այդ կարմիր գիծը․ վարչապետն ու նախագահը հանդիպել են

Սխալ լոբբինգ․ հակածխախոտային օրենքի հետ կապված ԱԺ-ն վերապահումներ ունի, ինչ է առաջարկում ԱՆ-ն

«Դու ավելի ուժեղ ես, քան ծխախոտը». սա առողջապահության նախարարության կողմից տարածվող հակածխախոտային գովազդային արշավի կարգախոսն է: Նախարարության կողմից մշակվել է նաև օրենքի նախագիծ: Թեմայի շուրջ զրուցելու համար «Առաջին լրատվական»-ը հյուրընկալել է առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանին և ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանին:

Ինչպես նշեց առողջապահության փոխնախարարը, հակածխախոտային պայքարի տարրերից է ոչ միայն օրենսդրական արգելքների սահմանումը, այլ նաև մարդկանց իրազեկվածությունը առ այն, թե որքանով է վնասակար ծխախոտի ծուխը թե՛ իրենց, թե՛ իրենց շրջապատի համար. «Կարծում եմ՝ մենք լայնածավալ աշխատանքներ ենք իրականացրել՝ ծխախոտի ծխի վնասակարության մասին իրազեկելու մեր բնակչությանը»:

Նրա խոսքով՝ իրենց հարցման տվյալներով՝ բնակչության 80 տոկոսից ավելին կողմ է հանրային վայրերում ծխախոտի արգելքին. «Նույն հարցումը ցույց է տվել, որ մարդիկ գիտակցում են, թե իրենց առողջության համար որքան վնասակար է ծխախոտի ծուխը: Այդ բոլոր հիմքերն ունենալով՝ մենք վստահ ենք, որ Ազգային ժողովը նույնպես կքվեարկի ի շահ մեր բնակչության առողջության»:

Լուսինե Բադալյանը տեղեկացրեց, որ Ազգային ժողովի վերաբերմունքը այս հարցի շուրջ դրական է. «Պարզապես մենք ունենք որոշակի վերապահումներ խնդիրների ձևակերպման հարցերում: Իմ անձնական կարծիքով՝ որոշ դեպքերում նույնիսկ ծայրահեղությունների են գնացել»:

Պատգամավորի խոսքով՝ օրենքում կան խնդրահարույց կետեր. «Ինձ համար, օրինակ, խնդրահարույց է այն կետը, որ ծխախոտ հիշեցնող ցանկացած արտադրատեսակի, սննդամթերքի ներմուծումը, արտահանումն ու արտադրությունը արգելվում են»:

Լուսինե Բադալյանը տեղեկացրեց, որ երեկ իրենք այդ հարցի շուրջ փոքր-ինչ բանավիճել են. «Բայց ես ուզում եմ հանրությանը տեղեկացնել, որ երբ մենք ինչ-որ բան ենք քննարկում կամ բանավիճում ենք, չի նշանակում, թե մենք ունենք շատ տարբեր տեսակետներ և թշնամական վերաբերմունք: Մենք քննարկում ենք՝ օրենքը կատարելության հասցնելու համար»:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում