Tuesday, 23 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Արման Բաբաջանյանի դիմումի հիման վրա ստուգողական գործընթացներ են տարվում. ոստիկանություն

«Վարդուհի Իշխանյանի գործով ստուգողական գործընթացներ են տարվում։ Այս պահին հրապարակման ենթակա այլ տեղեկություն չենք կարող հաղորդել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում փոխանցեցին ոստիկանության լրատվական ծառայությունից։

Մեր հարցին՝ ի վերջո, Վարդուհի Իշխանյանը բացատրություն տվե՞լ է այս գործի շրջանակներում, թե՞ ոչ, նույն պատասխանը տվեցին՝ այս պահին հրապարակման ենթակա տեղեկություն չենք կարող հայտնել։

Նշենք, որ երեկ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի կինը՝ Վարդուհի Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ իրեն հրավիրել են ոստիկանության 6-րդ վարչություն՝ բացատրություն տալու, սակայն ինքը հրաժարվել է. «Այսօր՝ նոյեմբերի հինգին, ինձ զանգահարեց ոմն անծանոթ և ներկայացավ որպես ոստիկանության 6-րդ վարչության աշխատող և «հրավիրեց» վարչություն՝ բացատրություն տալու իմ՝ ս․թ․ հոկտեմբերի 30-ի ֆեյսբուքյան գրառման կապակցությամբ։ Պատասխանեցի, որ հրաժարվում եմ ներկայանալ և պարտավոր չեմ բացատրություն տալ (օրենքով բացատրություն տալու պարտավորություն կամ բացատրություն տալու նպատակով ներկայանալու պարտավորություն ոչ ոք չունի)։ Թվաց, թե հարցը սպառված է, բայց ոչ։ Երեկոյան, մոտավորապես ժ․19.10 -ին, մեր բնակարանի շեմին նկատեցի երկու անծանոթների։ Հարցին, թե ովքեր են, պատասխանեցին՝ 6-րդ վարչությունից, և շուրջ 15 րոպե պահանջում էին դուռը բացել և ստորագրել ինչ-ինչ փաստաթղթեր։ Եվս մեկ անգամ մերժեցի՝ բացատրելով մեր «փառապանծ» իրավապահ մարմինների աշխատողներին, որ բացատրություն տալ կամ չտալը իմ իրավունքն է, և որ իրենք իրավունք չունեն ինձնից ստիպողաբար բացատրություն կորզել։ Կարծում եմ՝ ոստիկանները քաջատեղյակ են օրենսդրական կարգավորումներին, ու նման պարագայում այս ամենը ես համարում եմ ոչ միայն «իրավական» ապօրինություններ, այլև սպառնալիքներ իմ և իմ ընտանիքի նկատմամբ»։

Հիշեցնենք, որ պատգամավոր Արման Բաբաջանյանը դիմել էր գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ կապված Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի կնոջ՝ Վարդուհի Իշխանյանի գրառման հետ՝ խնդրելով վերջինիցս վերցնել գրավոր հաղորդում և ուսումնասիրել իր ֆինանսական աղբյուրները, ինչպես իր դիմումի մեջ նշել էր Վարդուհի Իշխանյանը:

Իսկ ավելի վաղ, Վարդուհի Իշխանյանն էր ֆեյսբուքյան իր էջում՝ դիմելով գլխավոր դատախազին, խնդրել էր պարզի Բաբաջանյանի ֆինանսական աղբյուրները, որտեղից են նրա շքեղ տունը, հարուստ ԶԼՄ-ն։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում