Tuesday, 09 06 2026
Հստակ է՝ ընտրակաշառքն իր ազդեցությունն ունեցավ. ընտրական տուրիզմը պետք է իսպառ վերացվի
Մոսկվան փորձում է ապալեգիտիմացնել ընտրությունները. Երևանը պիտի հստակ արձագանքի
ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին
Հիմնանորոգվում է Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցը
Հայտնաբերվել է Սարատովկայի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք
Փրկարարներն օգնել են վնասվածք ստացած քաղաքացուն
Տաշիրի ընտրատեղամասի մոտ միջադեպի առթիվ երկու ձերբակալված կա
Nissan-ը վթարից հետո հրդեհվել է, վարորդը հոսպիտալացվել է
Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին և վերահաստատել աջակցությունը խաղաղության գործընթացին
Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ
Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից
Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
23:50
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի
Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ԵՄ-ն շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը
Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23:34
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին․ Յետտենի շնորհավորանքը
23:33
Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չնայած հսկայական ճնշմանը՝ ՀՀ ժողովուրդն ընտրեց խաղաղությունը․ Գերմանիայի կանցլեր
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
23:29
Իրանը չի լքել ո՛չ մարտի դաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը. Փեզեշքիան
Ցանկանում ենք՝ ընտրությունների արդյունքները օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար. Թուրքիայի ԱԳՆ
Կրեմլը ԶԼՄ-ներին հրահանգել է ընտրությունները ներկայացնել որպես Փաշինյանի «պարտություն». «Մեդուզա»
Ստամբուլում ստորագրվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հռչակագիրը
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ի հարցը
Գրանցվել է 680 դեպք, որից 184-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
23:10
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս
Անցած 3 օրում գրանցվել է 35 ավտովթար․ 8 մարդ զոհվել է
Զելենսկու նամակը ուղարկվել է ամբողջ աշխարհով մեկ. Լավրով
Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար

Լ.Հայրապետյանը դադարեցնում է և՛ Գանձասարի պարսպի շինարարությունը, և՛ բոլոր բարեգործական աշխատանքները

Լևոն Հայրապետյանին մոտ կանգնած մեր աղբյուրներից տեղեկացանք, որ վերջին օրերի աղմուկից հետո ռուսաստանաբնակ գործարարը որոշել է դադարեցնել ոչ միայն Գանձասարի պարսպի սալիկապատման աշխատանքները, այլև ցանկացած տիպի բարեգործություն:

Այս որոշումը, մասնավորապես, կայացվել է այն բանից հետո, երբ ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը հուլիսի 14-ին զանգահարել է աշխատանքները ղեկավարող Վլադիմիր Հայրապետյանին և պահանջել դադարեցնել շինարարությունը: Հիշեցնենք, որ բարերարի եղբայրը կիրակի օրը վանքի տարածքում լրագրողների հետ զրույցում նշել էր, որ նախագահ Սահակյանն աջակցում է իրենց ձեռնարկը և մոտ օրերս պաշտոնական թույլտվություն է լինելու: 

Մեր աղբյուրը նշում է, որ Լևոն Հայրապետյանը խիստ վիրավորված է բոլորից, այդ թվում` ԼՂՀ իշխանություններից, որոնք իրեն թույլտվություն չեն տվել, ապա՝ արգելել են շինարարությունը, ճարտարապետներից, ովքեր, ըստ գործարարի, իրենց անձնական շահն են հետապնդել և ցանկացել են իրեն վաճառել վերանորոգման սեփական նախագիծը, եկեղեցուց, որը նույնպես ինչ-ինչ շահեր է ունեցել այս ամենում և հիասթափված է եղել, որ շինարարությունն իրականացնում են այլ մարդիկ, մամուլից, որտեղ բարերարին վանդալ, բարբարոս և անգրագետ են կոչել ու նաև հասարակությունից, որն այդ գնահատականները կիսել է: 

Արդյունքում` այն ամենը, ինչ կապված է բարեգործության հետ, ներկա պահին դադարեցված է: Մասնավորապես, կասկածի տակ է Վանք գյուղի մոտակայքում կառուցվելիք ռազմական ուսումնարանի շինարարությունը, զոհված ազատամարտիկների ընտանիքներին, զինվորին, ուսանողներին, հասարակ գյուղացիներին հատկացվող դրամական և այլ օգնությունը, Ստեփանակերտ-Վանք ավտոճանապարհի վերանորոգումը, Գանձասարի գիշերային լուսավորության, հիվանդանոցի և մանկապարտեզի ֆինանսավորումը, ձիարշավարանի կառուցումը և այլն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում