Իմ գալու նպատակը 2 ֆակուլտետների ուսանողների եւ պրոֆեսորներին լսելն էր եւ հասկանալն էր, թե ինչ պահանջ ունեն, ինչու ունեն եւ պահանջները ներկայաման ձեւերի շուրջ պայմանավորվեցինք։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 6-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար ԳԵղամ Գեւորգյանը՝ խոսելով հայ բանասիորության ֆակուլտետի դեկանի եւ պրոֆեսորների հետ հանդիպման մասին։
Նշենք, որ այսօր ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները դասադուլ են սկսել՝ բուհական ծրագրերում «Հայոց լեզու» եւ «Հայոց պատմություն» առարկաները ոչ պարտադիր դարձնելու որոշման նախագծի դեմ, նրանց էին միացել պատմության ֆակուլտետի ուսանողները։ Ուսանողներին սատարում էին նաեւ ուսանողները։ ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դեկանի մոտ ռեկտորը քննարկման էր հրավիրել դասախոսներին։