Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոն (ՈւԱՀԲ) պետական դավաճանության և փողերի հափշտակման մասին քրեական գործ է հարուցել Կիևի քաղաքագլուխ Վիտալի Կլիչկոյի և նրա երկու տեղակալների դեմ: Այդ մասին հայտնել է «Ուկրաինսկիե նովոստի» գործակալությունը: Գործը հարուցվել է հակակոռուպցիոն դատարանի հոկտեմբերի 18-ի վճռով: «ՈւԱՀԲ-ն կատարել է Բարձրագույն հակակոռուպցիոն դատարանի նշված բնորոշումը և տեղեկությունները ներառել է Մինչդատական հետաքննությունների միասնական ռեեստրում»,- նշել է բյուրոն, հաղորդել է «ՌԻԱ Նովոստին»: