Վերաքննիչ քրեական դատարանը՝ Սերգեյ Մարաբյանի նախագահությամբ, քիչ առաջ կալանավորումից ազատ է արձակել Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանին` հիմնավոր կասկածի բացակայության հիմքով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը:
Հիշեցնենք, Նորայր Փանոսյանը ձերբակալվել էր սեպտեմբերի 28-ին: